«Դու իմ անքուն գիշերներում ես, Արցախ...»․ Իննա Խոջամիրյան
ЛАЙФԴերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր տեսանյութ է հրապարակել, որը բնության գրկում է՝ կակաչների դաշտում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ամառային հագուստ․ սեւ տաբատ, դեղին շապիկ, մարզակոշիկներ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակմանը կից Իննան գրել է․ «Դու իմ անքուն գիշերներում ես Արցախ...Իմ ամենավառ հիշողություններում ես, իմ սրտում ես....»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր արաբական ոճի սեւ հագուստ։ Հրապարակմանը կից Իննան հետեւորդներին պատմել էր իր դիտած առաջին սերիալի մասին։
«Ո՞րն է քո մանկության հեռուստասերիալը, կամ առհասարակ առաջինը, որ նայել ես կյանքումդ:
Իմը` հասկացաք ենթադրում եմ, 2001թվական...) 6 տարեկան էի, երբ պատահաբար Первый канал-ում բախվեցի «El clone»-ին: Մերոնցից գաղտնի նայում էի:
Жади- Лукас, հետագայում հայկական դուբլյաժում ` հորեղբայր Ալի եւ այլն)))», - գրել է նա։