«Կատարելություն»․ Գայանե Ասլամազյանի երեկոյան կերպարը
ФОТОՀաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով արդեն տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում է մուգ երանգի, ուսը բաց զգեստ։ Նա հավաքել է վարսերը, նուրվ շպարով է։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում է ծավալուն վզնոցը։ Նա հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Կատարելություն», «Գեղեցկություն», «Էլեգանտ»։
Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը գրառում էր կատարել, որով անդրադարձել էր կառուցապատման խնդիրներին։
«Լավ, պատկան մարմինները ագահ են, մասնագետ չեն եւ իրենց միեւնույն է, բայց այն մարդիկ, որ բնակվում են բարձրահարկերի տանիքների վրա ինքնաշեն թաղամասերում, եթե անգամ այնքան էգոիստ են, որ չեն մտածում մյուսների անվտանգության մասին, սեփական երեխաների ու սեփական կյանքի անվտանգության մասին էլ չեն մտածո՞ւմ: Ախր բոլոր շենքերը կառուցված են չափորոշիչներով, որոնք չեն նախատեսում ավելորդ ծանրություն: Այս ամենին նայելով՝ ավելի հասկանալի է, թե ինչու երկրում առկա վտանգները չեն տեսնում... Ցավալի է»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։