Եթե պատերազմ սկսեն, էս անգամ կտենան` ինչ ենք անելու. Սեյրան Սարոյան
ОБЩЕСТВО«Տանկը կռվելու միջոց ա, տանկը իրանից եսիմինչ չի ներկայացնում իմ համար մինամյոտն ավելի ծանր ա, քան տանկը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգություններ չունի, որ հակառակորդը սահմանին արդեն սկսել է տանկ գործի դնել:
Սարոյանի խոսքով, հայկական կողմը տեղին հակահարվածներ տալիս է և ավելին, պատերազմը սկսողը հայկական կողմը չի լինելու:
«Բայց եթե իրանք պատերազմ սկսեն, բա մենք էլ ենք կռվելու, հո չե՞նք կանգնի նայենք, ասենք` արեք մեզի սպանեք: Էս անգամ կտենան ինչ ենք անելու: Կարևորը բանակը մարտունակ ա, տղերքի դուխը տեղը: Հիմա թուրքը ինչ ա ուզում, պատասխանը կստանա», -հավելեց Սարոյանը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



