«Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան
ЛАЙФԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին նուրբ շպարով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Նրա ոիղի հարդարված վարսերն արձակված են։ Անահիտը կրում է բաց երանգի հագուստ, ինչը համադրել է բարակ գոտու հետ։
Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին գրել է․ «Երջանկությունն այն է, երբ ինչ դու մտածում, խոսում եւ անում ես, ներդաշնակության մեջ են։ Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»։
Ավելի վաղ «20 փաստ հայտնիների մասին» խորագրում բացահայտել էինք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: NEWS.am STYLE-ի թարմացված բլիցում Անահիտն անկեղծացել էր իր բնավորությանն ու նախասիրություններին վերաբերող հարցերի շուրջ: