Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք ու մեր պատերազմող բանակը

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին մի քանի տարիների պետական կառավարման համակարգի վերաբերյալ գրեթե բոլոր սոց.հարցումներում ամենից կայացած ու վստահելի ինստիտուտ «նոմինացիայում» հարցվողների մեծամասնությունն իրենց նախընտրությունը տալիս էին բանակին և ՀՀ զինված ուժերին: Պատերազմող երկրում նման մոտեցումը կարևոր է: Սակայն հասարակական լայն շերտերում բանակի ընկալումը միանշանակ չէ:

Առահասարակ բանակի մասին խոսելը բարդ է: Բարդ է, քանի որ բանակն անընդհատ զարգացող փոփոխվող օրգանիզմ է, համակարգ, որ իր վրա կրում է հասարակական հարաբերությունների ներկապնակի ողջ ազդեցությունը: Վերջին հաշվով բոլոր երկրներում, իսկ մեր նման երկրներում հատկապես, բանակը հասարակության արտացոլումն է, իր դրական ու բացասական կողմերով, իր ընդունելի ու խնդրահարույց հանգամանքներով: Եվ դրա՝ ամենից հիմնավոր փաստարկը այն է, որ մեր դաստիարակած կամ չդաստիարակած զավակն է վաղը դառնում մեր երկրի զինվորը(սպան, միգուցե գեներալը ):

Այսօր մենք պատերազմի մեջ ենք: Ամեն օր թշնամու կողմից կրակահերթերն ավելանում են, ավելանում է նաև դրանց տրամաչափը, փոխվում են կիրառելի զինատեսակները, ավելանում/պակասում են դիվերսիոն փորձերը: Ամեն օր մեր կողմից ավելանում են պատժիչ գործողությունների թիվը, որոնց արդյունքում հակառակորդն անձնակազմի ու զինտեխնիկայի, դիրքերի էական կորուստներ է ունենում:Դժբախտաբար կորուստներ ունենում ենք նաև մենք: Պատերազմը առանց կորուստ չի լինում:

Նշենք, սակայն, որ մեզ պարտադրվող պատերազմը պայմանավորված չէ միայն ԼՂ խնդրի հանգուցալուծման օրակարգով: Այն ավելի խորը, առավել համակարգային վտանգի ու սպառնալիքի դրսևորում է՝ ուղղված տարածաշրջանում «հայկական» տարրի վերացմանը ու թյուրքական քաղաքակրթական կոնգլոմերատի ինտեգրմանը: Մենք յուրահատուկ սեպ ենք, այդ ծրագրերում: Մենք ու մեր գոյությունը շահեկան չէ ռեգիոնալ որոշ երկրների ու նրանք փորձելու են «մեր խնդիրը» իրենց պատկերացրածի զորու լուծել: Կարծես պատմությունը կրկնվում է: Սակայն այսօր իրավիճակը քիչ այլ է: Ի՞նչ ունենք հակադրելու նրանց. ունենք հաղթած բանակ և երաշխավորված գոյության հավաքական կամք: Ու թե դաշնակիցները կօգնենք/կամ չեն օգնի, միջազգային հանրությունը, ԵԱԿՀ-ն, ՄԱԿ-ը ինչպես կարձագանքեն/կամ չեն արձագանքի, դա այս պարագայում գործնականում այդքան էլ կարևոր չէ: Երկրի ու քաղաքացու գոյության հիմնական ու միակ երաշխավորը դա պետության զինված ուժերն են և նրա հնարավորությունները կատարել իր առջև դրված խնդիրները:

Սակայն միշտ չէ, որ հասարակության տարբեր շերտեր բավարար կերպով են գիտակցում զինված ուժերի դերն ու նշանակությունը: Օրինակ՝ հայկական իրականության մեջ որոշակի պարբերականությամբ, տարբեր բևեռներից, ներքաղաքական, ընդդեմ իշխանական, հակապետական ու հակահայկական տարբեր օղակներ, անհատներ, վելուծաբան-փորձագետներ, քաղաքական գործիչներ, ֆեյսբուքյան հայրենասերներ- ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպություններ տարաբնույթ՝ առավելապես սուբյեկտիվ ու կանխակալ որակումներ ու դիտարկումներն են տարածում ՀՀ զինված ուժերի ու բանակի վերաբերյալ: Դա հաճախ անում են այն պարագայում, երբ սահմանին զոհ ենք ունենում, որի պարագայում աջակցելու փոխարեն, մեջքից հարված ենք ստանում: Մի խոսքով «հինգերորդ շարասյան» գործառույթ են իրականացնում:

Փաստենք, որ նրանց մի մասը դա կատարում է իր՝ ՀՀ-ի դեմ աշխատող որոշ պետություններից ֆինանսավորվող աշխատանքի բերումով: Մյուսները՝ երբեմն բավարար տեղեկատվության բացակայության պատճառով: Կան մարդիկ, ովքեր լինելով ընդդիմադիր, ՀՀ իշխանություններին քննադատելու քաղաքական հոսանքի տակ սկսում են հարվածել նաև բանակին: Մի խոսքով շատերը կան, որ հաճախ խոսում, քննադատում, գնահատում են զինված ուժերը, այնտեղ առկա լավն ու վատը, սակայն իրականում բավարար խորությամբ չեն տիրապետում իրավիճակին: Իսկ պատերազմի մեջ գտնվող հասարակությունը, սպունգի պես ներծծում է նրանց թերի դիտարկումներն ու որոշակի կանխատրամադրվում ՀՀ-ի, նրա վարած քաղաքականության, ՀՀ ԶՈՒ-ի, նրա իրականացրած գործողությունների նկատմամբ:

Պատերազմող երկրում բանակի թեմայով պետք է առավելապես զգույշ արտահայտվել: Դա մեր պետության ու քաղաքացու այսօրվա գոյության օրակարգի հիմնական հարցն է:

Այսօր մենք(քաղաքացին ու պետությունը) որքան էլ ունենանք խնդիրներ, լրջագույն պրոբլեմներ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, սոցիալական արդարության ու ազնվության պակաս, իշխանություն- հասարակություն բևեռացում, պետք է հասկանանք, որ մեր գոյության օրակարգի երաշխավորը մեր զինվորն է՝ մեր բանակը: Սա պրոպագանդա չէ, սա փաստական ճշմարտություն է: Եթե մենք հարվածում ենք մեր բանակին՝ այնտեղ առկա բոլոր դրական ու խնդրահարույց կողմերով, մենք հարվածում ենք մեր պետության և առաջին հերթին ինքներս մեզ:

Ներքին ինքնաոչնչացման մաղձը, որ վաղուց այցելել է մեզ, վերջին շրջանում առավել ընդգծված է դարձել: Դա շատ վտանգավոր է, քանզի այսօրվա մեր օրակարգում մեր բանակն է միայն ապահովում մեր գոյության օրակարգը:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри