Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման մասով Հայաստանը մեծ անելիքներ ունի․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախում, որի արդյունքում իր անջնջելի հետքն է թողել այդ երկրամասում։ Եվ մեր բազմադարյա մշակութային կոթողների և արժեքների առկայությունը առանձնակի կարևորություն ունի Արցախում հայության գոյապահպանության հարցը միջազգային հանրությանը ներկայացնելու և Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականությունն ի ցույց դնելու համար։ Հարկ է, որ մեր մշակութային ժառանգության՝ հատկապես հայկական եկեղեցիների հարցը պարբերաբար տարբեր միջազգային հարթակներում բարձրացվի։

Ու այս թեման պետք է անընդհատ արծարծվի՝ ռուս խաղաղապահների ուշադրությունը մեր մշակութային ժառանգության վրա հրավիրելուց սկսած, վերջացրած տարբեր երկրների ու քրիստոնեական կառույցների հետ համագործակցության հատուկ օրակարգ ձևավորելով։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ինչ-որ ձևով ջնջի Արցախում հայության կենսագործունեության հետքերը։ Այդպես եղել է միշտ, իսկ 44 օր տևած պատերազմի ընթացքում մենք տեսանք, թե ադրբեջանական զինված ուժերը և Թուրքիայի կողմից հավաքագրված ահաբեկիչ գրոհայիններն ինչպիսի վայրագ վերաբերմունք են դրսևորում մեր մշակութային արժեքների նկատմամբ։ Նրանց կողմից դրսևորված վանդալիզմը ուղղակի համեմատելի էր միայն Իսլամական պետություն կոչված ահաբեկչական կազմավորման գործելակերպի հետ, երբ նրանց ձեռքով Սիրիայում և Իրաքում ոչնչացվեցին համամարդկային և քաղաքակրթական նշանակություն ունեցող պատմամշակութային արժեքավոր կոթողներ։

Հենց այդ կերպ էլ Ադրբեջանի կողմից ռմբակոծվեց և պղծվեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Եվ այդ է պատճառը, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովը, դատապարտում են Ադրբեջանի գործողությունները։Իսկ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական կողմի գործողությունները համարում է ռազմական հանցագործություններ։ Միջազգային աղմուկից հեռու մնալու համար այս անգամ արդեն Ադրբեջանն անցել է մեկ այլ գործելակերպի, այն է՝ ցույց տալ, որ Արցախում առկա պատմամշակութային կոթողները ոչ թե հայերինն են, այլ իբր հնագույն աղվաններինը։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել, թե Դադիվանքը պատկանում է աղվաններից սերող քրիստոնյա ուդիներին։

Դրա համար էլ ուդիների ներկայացուցիչներին հրավիրում են վանք և քարոզչական ռեպորտաժներ են նկարահանում նրանց մասին։ Միևնույն ժամանակ, ենթակառուցվածքներ ստեղծելու հետ մեկտեղ, Արցախից բռնազավթած տարածքներում Ադրբեջանը փորձում է նոր մշակութային օջախներ ստեղծել՝ ցույց տալու և միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար, թե իրենք այդ տարածքում լուրջ հետքեր են թողել։ Դրա համար էլ ադրբեջանական կողմը զարգացնում է այն թեզը, թե իբր իրենց մշակութային արժեքները ոչնչացվել են, և հիմա կարիք կա դրանք վերականգնելու։ Եվ այս համատեքստում բոլորովին պատահական չէ, որ Ադրբեջանը որոշել է Շուշին հռչակել համաթուրքական մշակութային մայրաքաղաք։

Իսկ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է «Գորշ գայլերի» նեոֆաշիստական, ծայրահեղական գաղափարներով, մտադիր է Շուշիում դպրոց բացել, որի բացման արարողությանն էլ նախատեսվում է, որ պետք է ներկա գտնվեն այդ կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին և Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ադրբեջանը, Թուրքիայի «մշակութային» փորձը ներկրելու հետ մեկտեղ, փորձում է աշխատել նաև այլ երկրների ուղղությամբ։ Եվ այս նպատակի համար նույնիսկ հսկայական ռեսուրսներ են ներդրվում։

Հատկանշական է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու համար անգամ հրավեր է հղել անգամ Վատիկանին։ Այնպես որ, հաշվի առնելով Ադրբեջանի ակտիվությունը՝ Արցախում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման մասով Հայաստանը մեծ անելիքներ ունի, և հարկ է, որ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթ նշանակություն ձեռք բերի։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира