Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հեր­քում­ներն ար­դեն «գրո­շի» ար­ժեք չու­նեն․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն և ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։ Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ սա հայտարարում է մի մարդ, ում «ուշքը գնում է» օդից կախված լուրեր և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելու, մանիպուլ յացիայի ու կեղծիքի համար։

Օրերս էլ Գեղարքունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը մարդկանց հորդորեց, թե պետք է սուտը տարբերակել, ամեն ասածի պետք չէ հավատալ, մեդիադաշտում լրատվական փոթորիկներ են անում, որ մարդկանց հուսահատեցնեն: Ճակատագրի ինչպիսի հեգնանք... Այսինքն, ոչ էլ ճակատագրի: Իրականում սա Փաշինյանի հեգնանքն ու անթաքույց ծաղրն է հանրության նկատմամբ: Ստի ու կեղծիքի «կայսրության» շեֆը խոսում է ստի կամ «տեղեկատվական փոթորիկների» մասին: Հենց միայն 44-օրյա պատերազմը չափազանց խոսուն է. այդ ընթացքում փչվեց քարոզչական փուչիկը՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, հանրության զգոնությունը բթացվեց, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակությունն իրեն լիովին խաբված ու անտեսված զգաց։

Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը ամեն առիթով փորձում է համոզել, թե իրենք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը և բոլորից թափանցիկ են աշխատում ժողովրդի հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ ամբողջովին հակառակն է։ Երբեք որևէ իշխանություն Հայաստանում այսքան ստած կամ կեղծած չկա, որքան այսօրվա իշխանությունները: Պատահական չէ, որ հանրության շրջանում արմատավորվել է կարծիք, որ երբ այս իշխանություններն ինչոր բան հերքում կամ «լկտի սուտ» են որակում, ուրեմն այդ «ինչ-որ բան»-ը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ուստի շատ բնական է, որ բացարձակապես վստահություն չկա իշխանությունների հավաստիացումների և խոսքերի նկատմամբ։

Օրինակ՝ օրերս էլ իշխանությունները ջանադրաբար հերքում էին Տավուշի մարզի վերաբերյալ շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Բայց մարդկանց աչքը վախեցած է, քանի որ շատ շուտով հնարավոր է՝ պարզվի, որ հակառակորդին այս անգամ էլ ենք նոր զիջումներ կատարելու արդեն Տավուշի մարզից։ Բացի դրանից, քաղաքացիները շատ զգայուն են դարձել լրատվական հոսքերի նկատմամբ, և քանի որ իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հասարակության հետ, ապա մարդիկ տեղի ունեցող գործընթացների մասին իրական տեղեկատվությունը ստանում են միայն այլընտրանքային լրատվական հոսքերի միջոցով, այդ թվում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև իշխանությունների չսիրած Տելեգրամ-ալիքների շնորհիվ։

Թերահավատության համար հիմք է հենց թեկուզ Սյունիքի սահմանամերձ շրջանների սահմանազատման օրինակը, երբ իշխանությունները պնդում էին, թե հանրությունից գաղտնի որևէ համաձայնություն չեն կնքել Ադրբեջանի հետ, սակայն ի վերջո մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ դրա վերաբերյալ նույնիսկ գրավոր համաձայնություն կա։ Եվ պատահական չէ, որ հիմա էլ սահմանամերձ Տավուշի բնակիչներին հանգիստ չեն տալիս կասկածները։ Ու դրա համար էլ իջևանցիները փակել էին Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը և կոնկրետ պարզաբանումներ էին պահանջում իշխանություններից։ Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» գործարկման մասին, ու մեր ԱԳՆ-ն, որպես կանոն, պատասխանում է այդ հայտարարություններին ու հերքումներ է տարածում, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

ԱԳՆ-ի հերքումից զատ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն է հերքում տարածում, թե որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Բայց հաջորդ իսկ օրը Ալիևը կրկնում է նույն թեզը: Մի խոսքով, հերքումները իրականության վրա լույս չեն սփռում: Լրիվ հակառակը. հարցն այն է, որ իշխանությունների հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն։ Իսկ Փաշինյանի իշխանության նկատմամբ կասկածները գնալով խորանում են։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира