Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ պետք է աներ պետությունը մեծ չափերի հասնող գնաճը զսպելու համար․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճը հսկայական ծավալների է հասել կյանքի բոլոր ոլորտներում՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ծառայություններ, դեղորայք և այլն: Միևնույն ժամանակ չեն աճում մարդկանց եկամուտները, հակառակը՝ նվազում են: Փետրվարի 25-ի դրությամբ հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշները ևս մտահոգիչ են: Գրեթե բոլոր ոլորտներում անկումը շարունակվում է: Օրինակ՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա համեմատ արդյունաբերության ոլորտում 18,8 տոկոս անկում կա, առևտրի շրջանառությունը նվազել է 15,1, արտաքին ապրանքաշրջանառությունը՝ 16,8 տոկոսով, ունենք արտահանման և ներմուծման նվազում ևս: Գնաճը զսպելու մեխանիզմներն, իհարկե, պետության ձեռքում են: Ի՞նչ արվեց այս ուղղությամբ և արդյո՞ք քայլերը բավարար էին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ անելիքները մի քանի պետական մարմինների տիրույթում էին: «Առաջինը Կենտրոնական բանկն էր, որը պետք է վերանայեր դրամավարկային քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Առնվազն անկեղծ չի լինի ասել, որ Կենտրոնական բանկն իր անելիքը չարեց, չնայած նրան, որ փորձագիտական դաշտում հնչում են նաև կարծիքներ, որ նա այլ գործիքներ պետք է կիրառեր և այլն: Քայլ ձեռնարկվեց, որոշում կայացվեց երկու փուլով փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որոշակի ազդեցություն ունենալ առաջարկ-պահանջարկի վրա, որը շուկայում կունենա իր զսպող էֆեկտը: Փաստորեն՝ Կենտրոնական բանկը փոխում է ֆինանսավորման տոկոսադրույք, հարկ եղած դեպքում տնտեսության մեջ դոլար է «ներարկում» դրամը կայունացնելու համար, երբ դրա հնարավորությունը քիչ է և անգամ ռացիոնալ չէ. ակնհայտ է, որ սա արվեց:

Հիմա հաջորդ հարցը. պետք էր հասկանալ՝ այս ֆոնի վրա մենք ունեցե՞լ ենք չարաշահումներ, թե՞ ոչ: Դրա համար պետք է խոսել թվերի լեզվով: Մենք ունեինք բազմաթիվ գործոններ, որոնք կարող էին ազդել գների վրա: Սկսած նրանից, որ այն երկրները, որտեղից ներմուծում ենք ապրանքները, այդ երկրներում այդ ապրանքախումբը թանկացած լիներ, այսինքն՝ միջազգային շուկայում ապրանքը թանկանար, վերջացրած նրանով, որ մեր դրամն էր արժեզրկվել, բացի դա, կային կոմունիկացիոն որոշակի խնդիրներ, տրանսպորտը թանկացել էր և ուներ ազդեցություն ինքնարժեքի վրա: Դրանք բոլորը գործոններ էին, ոորնք կարող էին ազդել գնաճի վրա: Բայց արդյո՞ք այդ գործոնների առկայությունը հիմք չէր հանդիսանալու, որ բիզնեսն ունենար հետևյալ մոտեցումը. քանի որ բոլորը գիտակցում էին, որ կան թանկացման համար նախապայմաններ, ես էլ իմ կողմից մի քիչ ավելի շատ թանկացնեմ:

Օրինակ՝ ապրանքն ինչ-որ տոկոսով թանկացել է միջազգային շուկայում, արժեզրկվել է մեր դրամը, տրանսպորտը թանկացել է, ամեն ինչն իրար հետ գումարելով ապրանքը, օրինակ՝ 36 տոկոսով է թանկացել, ես կդարձնեմ քառասուն տոկոս, կասեմ՝ այդքան է թանկացել: Ե՞րբ է պետությունը խուսափում խոսել թվերի լեզվով և խոսում ընդհանուր, երբ պատշաճ ուսումնասիրություններ չի իրականացնում: Երբ նա պատշաճ է ուսումնասիրում, նա գերճշգրիտ թվեր է ներկայացնում, օրինակ՝ տալիս է ոչ թե 34,1, այլ՝ 34,15 տոկոս: 2,5-ից 4 տոկոսն է համարվում գնաճի շեմերը: 4 տոկոսն այն առավելագույն շեմն է, որից հետո պետք է դիմել կտրուկ քայլերի: Անդրադառնանք եկամուտներին: Եկամուտների աճ չկա: Եկամտային հարկը նվազել է, բայց դրան զուգահեռ ավելացել է քաղաքացու համար կենսաթոշակային մուծման չափը, ավելացել է նաև դրոշմանիշային վճարների 1000 դրամները: Եթե դա վերածում ենք աշխատավարձի, ապա տոկոսային հաշվարկով դա գերազանցում է մեկ տոկոսը: Որոշ դեպքերում երկու, 1,5 տոկոս կամ այլ տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Նշում է՝ երբ պետությունը հասկանում է, որ բոլոր քայլերը ձեռնարկեց, մասնավորապես՝ Կենտրոնական բանկը ֆինանսավորման տոկոսադրույքը փոխեց, դրամավարկային քաղաքականության վրա ազդեցություն ունեցավ, մրցակցային մարմինն իր մոնիտորինգն արեց, հասկացավ, որ չարաշահումներ չկան, առաջ են գալիս երկու այլ նախարարություններ իրենց անելիքներով՝ էկոնոմիկայի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:

«Երբ էկոնոմիկայի նախարարությունը տեսնում է, որ ԿԲ-ի գործիքակազմի կիրառումից հետո ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը փաստում է, որ գնաճն ախուսափելի է և չարաշահում չկա, զսպելու համար պետք է գործիքներ կիրառի, այսինքն՝ քայլեր ձեռնարկի ազդելու ապրանքի արժեքի կամ ինքնարժեքի վրա, որպեսզի այն շուկայում կարողանա վաճառվել ավելի մատչելի գնով կամ դե ֆակտո վաճառվում է: Հաշվի ենք առնում, որ մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք, քան տեղական արտադրանք տվող: Տեսնում ենք՝ էկոնոմիկայի նախարարությունն այս իմաստով ոչինչ չի անում, ասում է՝ ամեն ինչ նորմալ է, գործում է առաջարկ-պահանջարկ սկզբունքը: Եթե գալիս ենք առաջարկ-պահանջարկին, ապա պետք է ասել, որ դա մեծագույն մոլորություն է: Այն ձևավորվում է առկա խաղի կանոնների հիման վրա:

Երբ սահմանում ես կանոններ, բոլորը գործունեություն են ծավալում ըստ այդ կանոնների և ըստ դրանց ձևավորվում է առաջարկ-պահանջարկը: Պատահակա՞ն է, որ եվրոպական զարգացած շատ երկրներում սուպերմարկետներ չկան, պատահակա՞ն է, որ կան երկրներ, որոնք օրենքով արգելում են միևնույն ընկերությանը և՛ ապրանքի ներմուծում, և՛ իրացում կատարել: Բնականաբար դա ազդում է առաջարկ-պահանջարկի վրա: Այո՛, այն բնական է, բայց գործում է խաղի կանոններով: Փաստենք, որ էկոնոմիկայի նախարարությունն այս առումով ոչ մի բան չի նախաձեռնել և չի էլ պատրաստվում նախաձեռնել, քանի որ պրոբլեմը դե ֆակտո չի արձանագրում իր համար:

Եվ վերջինը՝ սոցապ նախարարությունը պետք է հասկանա մի բան: Ենթադրենք օբյեկտիվ է այս գնաճը, բայց ունենք թոշակներ, նվազագույն պարենային զանգված, ունենք բազմաթիվ սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց կյանքը թանկացել է, բայց եկամուտները չեն ավելացել: Լավ, այս մարդիկ ի՞նչ անեն: Որևէ հայեցակարգ, օժանդակության լրացուցիչ ծրագիր, որը պայմանավորված է այս վիճակով, չկա»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն առաջարկում է «ինչ պետք է աներ պետությունը այս ճգնաժամային իրավիճակում» հարցն ուղղել կառավարությանը և պատկան մարմիններին և տեսնել, թե նրանք ինչ պատասխան կտան: «Համաճարակային իրավիճակին գումարվեց պատերազմականը, հիմա արդեն մեր երկրում առկա քաղաքական անկայուն իրավիճակը: Ինչ խոսք, այս ամենը չի կարող բացասական հետևանք չունենալ երկրի տնտեսության վրա, այն մեծապես տուժել է, թիրախում են հայտնվել քաղաքացիները, հատկապես սոցիալապես անապահով խավը: Քիչ են մեր երկրում այն քաղաքացիները, որոնք ֆինանսական խնդիրներ չունեն: Հիմնական մասն ունի սոցիալական խնդիրներ, և բնական է, որ գնաճը չի կարող անհետևանք լինել իրենց համար: Ասեկոսեներ կային, որ կարող են խնդիրներ առաջանալ թոշակների և նպաստների վճարման հետ, մասնավորապես՝ պետբյուջեի միջոցները չբավարարեն, որպեսզի թոշակներն ու նպաստները ժամանակին վճարվեին, կրճատվեին և այլն:

Այս խնդիրներով պետք է զբաղվեն պատկան այն մարմինները, որոնք ստեղծված են դրա համար՝ նախարարությունները և այլ գերատեսչությունները: Բայց այս պահին տպավորություն է, թե անգործություն է, տպավորություն է, թե նախարարությունների և տարբեր գերատեսչությունների աշխատակիցներն էլ չգիտեն՝ ի վերջո, ի՞նչ է լինելու: Այո, մենք հասկանում ենք, որ պետք է ինչոր կերպ լուծում տրվի քաղաքական հարցերին՝ կա՛մ իշխանությունը պետք է թողնի գնա, կա՛մ էլ այլ լուծում տրվի:

Բայց տեսնում ենք մի իրավիճակ, երբ ո՛չ գործող իշխանությունն է քայլ անում, ո՛չ էլ նրա դեմ պայքարողները, եթե կուզեք՝ ընդդիմությունը: Ցավոք, նաև չկա երրորդ ուժը, որը կարող է այլընտրանք լինել քաղաքացիների համար: Արդյունքում երկրում տիրող այս անկայունությունն անդրադառնում է երկրի տնտեսության, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Եվ ամենակարևորը՝ տուժում է մեր պետությունը՝ Հայաստանը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»