Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փա­շի­նյա­նի հա­մար բո­ղո­քե­լը, սկսած դպրո­ցա­կան, հա­մալ­սա­րա­նա­կան և խորհր­դա­րա­նա­կան տա­րի­նե­րից, կյան­քի իմաստ է եղել․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ont.by-ն «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում. ի՞նչ սխալներ է արել Փաշինյանը» վերնագրով հոդվածում հարց է բարձրացնում, թե ի՞նչ կլինի, եթե որոշում կայացվի ինքնուրույն չզբաղվել ազգային անվտանգության հարցերով և հույսը դնել «Արևմուտքը մեզ կօգնի» արտահայտության վրա, ու նշում, որ Հայաստանի վերջին շաբաթները դրա վառ օրինակն են: Ներկայումս այդ երկիրը իրականում պառակտված է, իսկ ի՞նչ է լինելու նրա հետ ապագայում: Մինչ այդ նշենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նոր դրամաշնորհ է պատրաստել անդրկովկասյան այդ հանրապետության համար: Գումարը գրեթե մեկ միլիոն դոլար է: Քի՞չ է: Բայց դա առաջին ներարկումը չէ: Այս անգամ նպատակն է Հայաստանում ամրապնդել աշխատողների իրավունքները և բարեփոխումներ իրականացնել: Ներկայիս զանգվածային բողոքների գագաթնակետը համընկել է շատ խորհրդանշական օրվա հետ՝ Փաշինյանի կառավարման 1000 օրվա հետ: Այդքան ժամանակ է երկիրը ղեկավարում Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե երեք տարի, և ինչքան իրադարձություններ են «տեղավորվել» այդ երեք տարվա մեջ: Փաշինյանի կառավարումը և՛ ճակատագրական սխալներն են, և՛ նշանակալի ձեռքբերումները, թե՛ պարտությունները, թե՛ հաղթանակները: Իշխանության գալուց հետո նա դեղորայքը դարձրել է անվճար մինչև 18 տարեկանների համար: Քաղցկեղի բուժումը դարձրել է պետության հաշվին: Կոռուպցիայի դեմ Փաշինյանը խոստացել է պայքարել, իսկ 2019 թվականին Հայաստանը բեկում է արձանագրել կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում՝ անմիջապես բարձրանալով 28 հորիզոնականով: Իսկ երկրի ՀՆԱ-ի աճը նույն 2019 թվականին կազմել է ավելի քան 7%: Շատ հզոր է: Բայց Փաշինյանի՝ ծուռ հայելու մեջ արտացոլումը նրա ճակատագրական սխալներն են: Գլխավորը Լեռնային Ղարաբաղն է:

Ի վերջո, այսօր Հայաստանում բողոքի ակցիաները հենց նախորդ տարվա նոյեմբերի համաձայնագրի ստորագրման արձագանքն են: Բայց Փաշինյանը փորձում է համոզել, որ եթե չստորագրեր, ավելի շատ զոհեր կլինեին: Սակայն տաքարյուն հայ մարդիկ դժվարանում են ընդունել պարտությունը: Միգուցե ապագայում վարչապետին կներեն ու կհասկանան, բայց այսօր՝ ոչ: Նա վերցրել ու փաստացի տվել է Արցախը: Անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինն այն կարծիքին է, որ «Փաշինյանի գալուց հետո ազգային անվտանգության՝ առանց այդ էլ անհաջող քաղաքականությունը պարզապես աղետալի է դարձել: Հայաստանի ղեկավարությունը հավատում էր, որ պատերազմը կզարգանա 80-90-ականների նմանակմամբ, երբ Հայաստանը լիովին ջախջախել էր Ադրբեջանի անփորձ միլիցիային և ոչ միայն պահել Ղարաբաղը, այլ նաև գրավել բուֆերային գոտու յոթ շրջաններ և Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցք ապահովել:

Եվ նրանք հավատում էին, որ նույն մարտավարության, նույն ռազմավարության, նույն սպառազինության շնորհիվ նրանք կկարողանան իրենց համար պահել Ղարաբաղը, բայց իրականում այդ ընթացքում հեղափոխություն է տեղի ունեցել ռազմական գործերում»: Սրա արդյունքը Փաշինյանի ու գլխավոր շտաբի առճակատումն է: Վերջին կաթիլը եղել են «Իսկանդերները», որոնք, ըստ վարչապետի, արդյունավետ չեն: Ի պատասխան, գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի անհապաղ հրաժարականը, քանի որ առկա է «համարժեք որոշումներ կայացնելու անկարողություն»: Իսկ վերջինս Ֆեյսբուքում գրել է, որ գլխավոր շտաբը հեղաշրջում է նախապատրաստում, ու բոլորին հրավիրել է հրապարակ: Բայց հրապարակ են դուրս եկել ինչպես Նիկոլի համակիրները, այնպես էլ հակառակորդները:

Ակցիան ստացել է «Նիկոլ դավաճան» լակոնիկ անվանումը: Կա ևս մեկ կարևոր պահ, որը սերտորեն կապված է փաշինյանական Հայաստանի հետ: Դա «Սորոսն» է: Տխրահռչակ և հակասական Ջորջ Սորոսի հիմնադրամը հայտնի է ամբողջ աշխարհում (և հատկապես Ուկրաինայում) որպես որոշումներ խթանելու հարթակ, այդ թվում՝ քաղաքական որոշումների հարթակ: Հայկական ԶԼՄ-ները ուղղակիորեն նշում են, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանի կառավարության ամենամեծ բաժնետերն է, և նրանք ակնարկում են, որ իրենք՝ «սորոսականներն» են լինելու ամենաբարձր պաշտոններում: Պատկերացրեք, Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 27 տարեկան է: Փորձագետները կարծում են, որ նրան այդ պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, որը նաև համարվում է երկրի ստվերային վարչապետ:

Հատուկ քննչական ծառայության ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, ղեկավարում է հենց այդ Սորոսի հայկական հիմնադրամը և արդեն մուտք է գործել երկրի Բարձրագույն դատական խորհուրդ: Եվ վերջապես, Փաշինյանի կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը իր 48 տարիներից 31-ն ապրել է ԱՄՆ-ում և չորս տարի եղել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ: Սրանք բոլորն էլ շատ ակնհայտ բաներ են պատահական լինելու համար: Հայաստանում քաղաքական ճգնաժամը պայմանավորված է նաև Նիկոլ Փաշինյանի համառ բնույթով: Նա 30 տարի դեմ էր ամեն ինչին: Նրա համար բողոքելը, սկսած դպրոցական, համալսարանական և խորհրդարանական տարիներից, կյանքի իմաստ է եղել: Երբ ճակատագիրը, այնուամենայնիվ, ցույց է տվել իր ողորմածությունը և հնարավորություն տվել նրան «վերցնել և անել», նա փորձել է:

Բայց քաղաքական գործիչը նա չէ, ով խոսում է, այլ նա է, ով գիտի՝ ինչ անել: Անդրկովկասի ժողովուրդները տաքարյուն են, բայց համբերատար: Հայերը, որոնք իրենց կյանքում շատ բան են կորցրել՝ Արարատից սկսած մինչև Ղարաբաղ, շարունակելու են սպասել: Ամենայն հավանականությամբ, նրանք կսպասեն նոր, արտահերթ ընտրությունների: Բայց այդտեղ ևս ամեն ինչ դեռ անհայտ է: Մի բան հաստատապես պարզ է. ով փող է ներդնում կռվի մեջ, ատելություն է գնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира