Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker-ի վարկածով ընդգրկվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ խաղում, որն ավարտվել է դորտմունդիցների 4:1 հաշվով հաղթանակով, դարձել է գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը:
Միաժամանակ, Whoscored.com կայքը Բունդեսլիգայի 16-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ խաղում Մխիթարյանի խաղը գնահատել է 7.6 բալով, ինչը 3-րդ արդյունքն է: ՀՀ ընտրանու ավագից բարձր գնահատական են ստացել Մաթս Հյումելսը, ով խփել է իր թիմի 3-րդ գոլը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով ևս դարձել է մեկ գոլի հեղինակ: Հյումելսը ստացել է 8.2, Օբամեյանգը՝ 7.8 բալ:
Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես նշել է. «Տնային հաղթանակ և հիանալի Սուրբծննդյան մթնոլորտ «Հարավային տրիբունայում»: