Խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության փոխգնդապետը մահացել է
ОБЩЕСТВОՆախօրեին «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն, ով մարտի 4-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ այն փոխանցվելու է Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



