Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ատելության մթնոլորտը և բևեռացվածությունը չեն վերանա, քանի դեռ քաղաքական դաշտում կա Նիկոլ Փաշինյանի գործոնը»․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը մի շարք գործընթացներ հաջորդեցին: Հաշվի առնելով մեր երկրում դեպքերի արագ զարգացումները՝ առաջիկայում ևս ոչինչ բացառել չի կարելի: Այնուամենայնիվ, վերլուծելով մինչ այս տեղի ունեցող գործընթացները, անդրադառնալով անգամ ԳՇ հայտարարությունից հետո կառավարության կողմից հրաժարական չտալու իրողությանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք կետեր առանձնացրեց: «Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ունեն աշխարհաքաղաքական չափում։ ԳՇ հայտարարությանը հաջորդեցին գերտերությունների արձագանքները, որոնք պարզ ցույց են տալիս, թե որ պետությունն ինչ հանգուցալուծման կողմնակից է։ Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում է ընդդիմությանը, իսկ Թուրքիան՝ իշխանությանը։

Այն, որ անգամ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետը հրաժարական չտվեց, ցույց է տալիս, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, իսկ Թուրքիայինը՝ ուժեղացել»,-նշեց փորձագետը: Անդրադառնալով իշխանության կողմից կրկին արտահերթ խորհրդարանական ընտրության թեման շրջանառելուն ու հարցին, թե ի՞նչ օրակարգով է առաջնորդվում իշխանությունը՝ Դավիթ Մաթևոսյանը նկատեց. «Իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին այն ժամանակ, երբ նրա նկատմամբ ճնշումն ուժեղանում է։ Արտահերթ ընտրության մասին խոսելը թույլ է տալիս խարխլել ընդդիմադիր շարժման միասնականությունը, առևտրի դաշտ է բացում խորհրդարանական ընդդիմության հետ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը սկսում են վերադասավորվել ընտրություններին առավելագույն ձայներ ունենալու նպատակով։ Օրինակ՝ երբ խոսք եղավ արտահերթ ընտրության մասին, ընդդիմության մի մասը հայտարարեց, որ անթույլատրելի է մասնակցելը, մյուս մասը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել:

Մեկ ուրիշն էլ հայտարարեց, որ մասնակցելու է առանց դաշինքի և այլն»: Իսկ թե ինչու է անթույլատրելի այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելը՝ նա շեշտեց. «Պետք է նախ և առաջ հասկանալ, թե որն է մեր խնդիրը, և արդյոք դա կլուծվի, եթե արտահերթ ընտրությունները կազմակերպեն գործող իշխանությունները։ Նախ՝ ատելության մթնոլորտը և բևեռացվածությունը չեն վերանա, քանի դեռ քաղաքական դաշտում կա Նիկոլ Փաշինյանի գործոնը։ Ուստի, եթե խնդիր է դրվում հասնել համերաշխության, իշխանության կողմից կազմակերպվող ընտրություններն այդ խնդիրը չեն լուծելու։ Բացի այդ, քրեական պատասխանատվության վտանգի տակ գտնվող իշխանությունները, որոնք ունեն ցածր վարկանիշ, ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար և չեն խորշելու վարչական ռեսուրս կիրառելուց։ Ուստի՝ ընտրությունների լեգիտիմությունն ի սկզբանե կասկածի տակ է հայտնվելու, ինչը ևս չի բերելու քաղաքական կայունության»:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի գործոնին, որն առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված լուծումներ գտնելու նպատակով հանդիպում է նախաձեռնել՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժմանը»՝ Դավիթ Մաթևոսյանը շեշտեց. «Ստացվել է այնպես, որ Արմեն Սարգսյանը, լինելով բրիտանական էլիտային ներկայացուցիչ, տարածաշրջանում աջակցում է արևմտյան շահերի պաշտպանությանը։ Իսկ արևմտյան շահը գրեթե միշտ հակադիր է ռուսական շահին և տարածաշրջանում համահունչ է Թուրքիայի շահերին։ Այսինքն, Արմեն Սարգսյանը երբեք չի անելու քայլեր, որոնք Հայաստանում կմեծացնեն ռուսական ազդեցությունը։ Իսկ քանի որ ընդդիմությունն ունի Ռուսաստանի աջակցությունը, ապա Արմեն Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն միտված է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելուն»:

Ամփոփելով՝ Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք այսօր առկա հիմնական մարտահրավերներին ու խնդիրներին: «Կան հրատապ և երկարաժամկետ խնդիրներ։ Հրատապ խնդիրն այն է, որ պետք է կասեցնել պետության փլուզումը, թույլ չտալ Մեղրիի միջանցքի իրագործումը, լուծել կենսական անվտանգային խնդիրները և այլն։ Երկարաժամկետ խնդիրը պետության արդյունավետ մոդելի ընտրությունն է, արտաքին կողմնորոշման հստակեցումը և այլն։ Իրականում այժմ ամեն ինչ կրիտիկական վիճակում է։ Մի քանի օրից թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը զորավարժություններ կանեն։ Սա հատկապես ռիսկային է, երբ հաշվի ենք առնում Ալիևի վերջին սուր հայտարարությունները։ Հայաստանը ոչ մի կերպ պատրաստ չէ արտաքին մարտահրավերներին։ Հույս ունենանք, որ ներքաղաքական հակամարտությունը շուտ կավարտվի, ինչը հնարավորություն կտա պատրաստվել արտաքին և ներքին մարտահրավերներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира