Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Փա­շի­նյա­նը վե­րած­վել է Հե­րոստ­րա­տի. նա հրդե­հը հանգց­նում է կե­րո­սի­նով»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

mk.ru-ն գրում է, որ եթե մարդը պատահաբար քաղաքական հրդեհ է բորբոքել, որը բացարձակապես ավելորդ է իր ու երկրի համար, ապա պետք է հանգցնի այն, ներողություն խնդրի և առաջ շարժվի. դա է այն սկզբունքը, որը սովորաբար օգտագործում են կառավարությունների ադեկվատ ղեկավարները: Բայց Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական հրդեհների դեմ պայքարի իր մեթոդը: Նա նախընտրում է դրանց վրա կերոսին ավելացնել: Փաշինյանը, կարծես, պատրաստ է ամեն ինչի սեփական սխալը չընդունելու համար: Նրա համար գլխավորը «իրավախախտներին» հրապարակայնորեն պատժելն է: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ է արվել: Եվ ահա, բնական արդյունքը. Հայաստանում հանդարտված ներքաղաքական ճգնաժամը բռնկվել է նոր թափով: Քաղաքացիական և ռազմական ղեկավարության միջև բախումը ամենավերջին բանն է, որը պետք է ունենա մի երկիր, որը պարզապես ջախջախիչ պարտություն է կրել ճակատագրական զինված բախման ընթացքում:

Բայց Փաշինյանը իր ղեկավարած պետությանը հենց այդ քաղաքական ուտեստն է մատուցում: Հասկանալով, որ իր իսկ վիրավորական և անհասկանալի հիմնավորված դատողությունը ռուսական «Իսկանդերի» հասցեին սեպ է խրում Հայաստանի և նրա հիմնական ու միակ պաշտպանի միջև, Փաշինյանն իր մեջ բավարար ողջամտության պաշար է գտել և հետ քայլ կատարել: Վարչապետի խոսնակը վաղուց է արդեն հայտարարել, որ իր ղեկավարը այդ հարցում «ապատեղեկացված» է եղել: Տրամաբանական կլիներ շարունակել այդ հաշտեցման գիծը և միացնել հետընթաց արագությունը ոչ միայն Մոսկվայի, այլ նաև սեփական զինված ուժերի նկատմամբ: Բայց Փաշինյանի տեսանկյունից, այն փաստը, որ ինքը քողարկված կերպով ներողություն է խնդրել «Յուպիտերից» (Ռուսաստանից), չի նշանակում, որ պետք է նույն կերպ ներողություն խնդրի նաև «ցուլից» (Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից): Փոխարենը, վարչապետը ցանկանում է գլխավոր շտաբը վերածել ամբողջովին «ընտելացված կենդանու». այնտեղից վտարել այն գեներալներին, ովքեր չեն հապաղել արտահայտել իրենց սեփական կարծիքը և փոխարինել նրանց իրեն 100 %-ով հավատարիմ դրածոներով:

Չժխտենք. նման քաղաքական կուրսն ունի իր ներքին տրամաբանությունը: Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքը, ընդհանուր առմամբ, ընդունված է աշխարհի շատ երկրներում: Պետք չէ նաև մոռանալ, որ առաջնորդի հասարակական թուլությունը սովորաբար նրա հրաժարականի նախերգանքն է: Բայց կան աբստրակտ սկզբունքներ, և կա որոշակի իրավիճակ, որում այժմ Հայաստանը հայտնվում է Ադրբեջանի հետ պատերազմում պարտվելուց հետո: Այս իրավիճակը ժողովրդի՝ երևանյան ծառայողներից պահանջում է ոչ թե «նավակը ճոճել», այլ առավելագույնս համախմբել մարդկանց, զգույշ վերաբերմունք դրսևորել միմյանց և սեփական երկրի նկատմամբ: Բանն այն է, որ միայն թվում է, թե արդեն պատահել է այն ամենավատը, որը կարող էր պատահել Հայաստանի հետ: Իրականում միշտ էլ կարող է էլ ավելի վատը լինել: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ռազմական բախման ընթացքում իրականացրել են իրենց հավակնությունների միայն մի մասը:

Եթե Հայաստանը ներքաշվի քաղաքական բախումների և քաղաքացիական պատերազմի մեջ, ապա նրա «լավ հարևանները» կարող են հեշտությամբ փորձել պոկել կարկանդակի մեկ այլ կտոր: Այլ կերպ ասած, ներկայումս Երևանի ղեկավարներից առաջին հերթին զսպվածություն է պահանջվում: Հայաստանի զինված ուժերի ղեկավարները ցուցաբերել են նման զսպվածություն. բացահայտորեն արտահայտելով իրենց բացարձակ արդարացված քննադատությունը Փաշինյանի նկատմամբ՝ նրանք կանգ են առել այդքանի վրա: Երևանում ռազմական հեղաշրջում տեղի չի ունեցել: Երկիրը կանգ է առել անդունդի եզրին: Փաշինյանը հնարավորություն է ստացել փոխադարձ զսպվածություն ցուցաբերել, գլխավոր շտաբի ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել և հակամարտությունը կարգավորված հայտարարել: Բայց փոխարենը Փաշինյանը նախընտրել է «սկզբունքայնություն ցուցաբերել»:

Զարմանալի՞ է: Բոլորովին ոչ: Ընդհանրապես, անզիջում պայքարը և հակառակորդներին ասֆալտին ծեփելու ձգտումը միշտ էլ եղել է Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ոճի առանձնահատկությունը: Բայց Փաշինյանը, մեր տեսակետից, անտեսում է հետևյալը. այն հաղթանակը, որը տեսականորեն նա դեռ կարող է տանել սեփական երկրի ռազմական ղեկավարության հետ ճակատամարտում, կարող է լինել միայն «պյուռոսյան հաղթանակ»: Նման «հաղթանակի» անխուսափելի գինը կլինի քաոսի աճն ու ցնցումները Երևանի վերին օղակներում, բնակչության աչքում ներկայիս կառավարության լեգիտիմության նվազումը: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ նման «հաղթանակը» ոչ մի կերպ երաշխավորված չէ: Ինչպե՞ս պետք է Ռուսաստանը վերաբերվի այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Մեր տեսակետից՝ ներգրավված հեռավարությամբ, կամ, եթե կամենում եք, հեռավար ներգրավվածությամբ: Մոսկվայի համար կարևոր չեն այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ներկայումս ղեկավարում են Երևանը:

Մոսկվայի համար կարևոր է երկու բան. երկարաժամկետ ներքաղաքական կայունությունը Հայաստանում և նրա ղեկավարության պատրաստակամությունը (ինչպես նաև ունակությունը) կատարել իր արտաքին քաղաքական պարտավորությունները: Եթե հանգամանքները ստիպեն դա անել, ապա Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դատավորի դեր խաղալ երևանյան մարտերում, ճիշտ այնպես, ինչպես ստանձնեց այդ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլում: Բայց դա ամենածայրահեղ տարբերակն է: Դա այն տարբերակն է, որից հնարավորինս պետք է խուսափել: Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ կտա՞ Կրեմլին նման «շքեղություն»: Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի «պիրոմանիական» սովորությունները՝ չի կարելի համարել, որ այդպիսի արդյունքը միանգամայն երաշխավորված է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира