Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անվտանգություն․Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

АНАЛИТИКА

Past.am

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անցնող շաբաթվա իրադարձությունները: Պատրաստված տեղեկանքը ներկայացնում ենք ստորև:

ԳՇ ղեկավարության տարածած հայտարարության ու դրան հետևած իրադարձությունների վերաբերյալ

Մայիսի 7-ին Արցախի Պաշտպանական բանակի 124 սպաներ ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ վերջիններս քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում են, որպեսզի գեներալ-գնդապետ Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում։

Մարտի 9-ին մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, ըստ որի՝ ամուլում «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել»։

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնից այդ առնչությամբ հայտարարություն տարածվեց, լուրերը համարելով չափազանց հեռու   իրականությունից, ակնհայտ կեղծիք ու  մանիպուլացիա։

Մայիսի 10-ին Փաշինյանը հայտարարություն է տարածում, տեղեկացնելով, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Նույն ժամանակաընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես է գալիս Օնիկ Գասպարյանը, որում նշում էր, թե իր դիրքորոշումն անփոփոխ է․ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են․  և նա դիմել է  ՀՀ վարչական դատարան։

Օնիկ Գասպարյանի հայտարարությունց հետո հայտարարություն է տարածում նաև Գլխավոր շտաբը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։

ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր  Գրիգորի Խաչատուրովը ևս մեկ ուղերձ է հղում, կրկին պահանջելով Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

Այդ ընթացքում Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Արմեն Սարգսյանն առարկություններով հետ էր ուղարկել Ն.Փաշինյանի գրությունը, նույն օրը վարչապետի աշխատակազմից առարկությունները հիմնավորելով հերթական նույն գրությունը հետ էր ուղարկվել նախագահին։ Իսկ այս ընթացքում ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Մարտի 10-ին, Արտակ Դավթյանի և Պնախարար Վաղարշակ Հարությունյանի ուղեկցությամբ, Նիկոլ Փաշինյանն այցելել է ԳՇ և հանդիպում ունեցել իր հրաժարականը պահանջող զինվորականների հետ։

Իրավաբանները ԳՇ-ի շուրջ ընթացող գործընթացը համարել են հակասահմանադրական և այդ առ ոչինչ, ըստ նրանց՝  հակաիրավական ակտի վրա դադարեցվել են ԳՇ պետի լիազորությունները։

Փորձագետների կարծիքով էլ՝ ԳՇ պետի փոխարինումը չի լուծում ՀՀ ում ստեղծած քաղաքական ճգնաժամը, իրավիճակը փակուղային է, իսկ լարվածություն անընդհատ աճում է։

Հետաքրքրական է նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր հարցազրույցներից մեկում հայտնել է, թե Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ։

«Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 10-ին ԱԺ ում քննարկվել է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նպատակահարմարության և ընդունման հարցը: Հիշեցնենք, որ նախագիծը մշակվել է դեռևս 2006 թվականին։ ՀՀ պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրին նախագծի վերաբերյալ իրենց առարկությունները։

Հարցի քննարկումն ընթացել է  դռնփակ ձևաչափում:

Մարտի 11-ին անհետ կորած զինծառայողների հարազատները ավտոմեքենաներով փակել են պաշտպանության նախարարության բոլոր մուտքերն ու ելքերը՝ պահանջելով, որ նախարարն ընդունի անհետ կորած բոլոր զինծառայողների հարազատներին։

ՊՆ-ի շենքի մոտ գտնվող հարազատներին են մոտեցել ՊՆ ներկայացուցիչները, հայտնել, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից յոթին, սակայն ծնողներին նախարարի առաջարկը չի բավարարել, չեն համաձայնվել ու պահանջել են բոլորին ընդունել, որ իրենց  հարցերին հստակ պատասխան տրվի։

Զինծառայողների հարազատները ՊՆ մուտքի մոտ արգելել են նաև լրատվամիջոցների աշխատանքը՝ թույլ չտալով, որ լուսաբանեն իրենց ակցիան։

Տավուշի վերաբերյալ

Մարտի 7-ին, հայաստանյան լրատվական կայքերում տարածվեց տեղեկություններ այն մասին, թե Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են: Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ։ Իսկ 102-րդ ռազմաբազաից ռուս զինվորականեր ևս Տավուշի տվյալ հատվածում են։

Տարածվեցին տեղեկություններ, թե Տավուշի մարզի մի քանի գյուղի տարածքում չափագրումներ են իրականացվում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից (մասնավորապես՝ ըստ տարածված տեղեկությունների Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում ադրբեջանցիները չափագրումներ են կատարում )։

Տավուշի մարզպետարանը, արձագանքելով այդ տեղեկատվությանը, հայտարարություն է տարածել, հայտնելով, որ տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում:

ՊՆ ն ևս արձագանքել է այդ  հրապարակումներին, նման տեղեկատվությունները համարելով ակնհայտ ապատեղեկատվություն։

Այս հայտարարությունից մեկ օր հետո, մամուլում, սոցիալական ցանցում ռուս զինվորականների լուսանկարներ հրապարակվեցին, որոնք արվել էին Տավուշի մարզում։

Փորձագետները, անդրադառնալով վերը նշված թեմային, պաշտոնական ներկայացուցիչներից պարզաբանումներ են պահանջել Տավուշում ռուսական զորախմբի ներկայության, դրա դրդապատճառների վերաբերյալ։

Մարտի 9-ին իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Տավուշի մարզպետի հետ: Նրանց խոսքով՝ հստակ պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում սահմաններին, ինչ էին անում մարզում ռուս խաղաղապահները:

Սյունիքի մասին

Մարտի 7-ին համացանցում տարածվում է տեսանյութ այն մասին, թե ինչպես են ադրբեջանախոս անձինք ավտոմեքենայից նկարահանումներ իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածներում։

ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել տվյալ դեպքի վերաբերյալ, պարզաբանելով, որ ադրբեջանցի զինծառայողները տեսանկարահանումը կատարել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպման ընթացքում՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ժամանակ։

Փորձագետները, հղում կատարելով ԱԱԾ հաղորդագրությանը, մի շարք հարցադրումներ են առաջ քաշել։ Օրինակ՝ ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել, ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով   թշնամիների շարժը, և այլն։

Մարտի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չա.աթայ Քըլըչի հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարել է, որ կարևորագույն հարցերից է տրանսպորտային նախագծերի իրականացումը, Զանգեզուրի միջանցքի բացումը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին, նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում:

Մարտի 12-ին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում ԼՂ առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է:

Նույն օրը Պուտինը խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ԼՂ վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, թե իբր Ադրբեջանի սահմանը խախտվում է, և «անօրինական կերպով հայկական զորքեր են տեղակայվում Ղարաբաղում»:

Բայրամովը նշել է, որ հայկական զինված ուժերի տեղակայումը «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է», և որ «նման քայլերը հանգեցնում են իրավիճակի ապակայունացման»:

Ադրբեջանի զորավարժությունների վերաբերյալ

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից մինչև 18-ը  զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն:

«Զորավարժություններին, որոնք անցկացվելու են Պնախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Ալիևի վերջին հայտարարությունների, թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մարտի 11-ին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին: Ըստ հանձնախմբի՝ Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստում են հարձակում Սյունիքի վրա: Եվ Հայաստանը դառնալու է  հաջորդ հարձակման թիրախը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով զորավարժությունների թեմային, հայտարարել է, որ Ադրբեջանի զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար:

«Հարավային Կովկասի բոլոր պետությունները կանոնավոր կերպով զորավարժություններ են անցկացնում: Համապատասխան տեղեկատվությունը նախապես հաղորդվում է շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով՝ այդ զորավարժությունները պլանային բնույթ են կրում, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածության կատարելագործմանն ու տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում»,-ասել է նա:

Այլ թեմաներ

Շաբաթվա ընթացքում լրատվական կայքերում տարածվեց տեղեկություն, համաձայն որի՝ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Սակայն մարտի 11-ին HALO Trust կազմակերպությունը հայտարարություն է տարածում՝ հերքելով է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել:

ՊՆ անցուդարձի մասին

Անդրադառնալով մեր զինված ուժերում տեղի ունեցող անցուդարձին, նշենք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021 թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։

Զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Ամբողջ շաբաթվա ընթացքում ԶՈՒ զորամիավորումների տարբեր զորամասերում անց են կացվել մասնագիտական վարժանքներ, գործնական պարապմունքներ, ամփոփվել են ղեկավար կազմի, ապահովման և սպասարկման անձնակազմերի գերատեսչական ստուգումների արդյունքներ, և այլն։

Անվտանգությանը վերաբերող թեմաները շաբաթվա ընթացքում բավականին ակտիվ են եղել, սակայն առանցքում կրկին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության և դրան հետևած իրադրությունների  մասին թեմաներն են։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира