Մխիթարյանի վնասվածքը սպասվածից կարող է լուրջ լինել․ նա տեղաշարժվել է հենակներով
СПОРТ«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Շախտյորի» դեմ խաղում (3-0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջում։
Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։ Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։
Առաջին տպավորությունը դրական չէ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։ Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի և Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։
Սա Մխիթարյանի առաջին վնասվածքը չէ ընթացիկ մրցաշրջանում։