Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս տարածաշրջանը, հատկապես վերջին մեկ տարում, եռում է». Թուրքագետը՝ տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին

АНАЛИТИКА

Ադրբեջանը և Թուրքիան պատերազմից հետո իրականացրել են մի քանի համատեղ զորավարժություններ: Ակնհայտ է՝ պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և  նաև ուղղորդմամբ շարունակում է ռազմականացվել. այս ամենը հենց այնպես տեղի չի ունենում:

Աշխարհաքաղաքական գործընթացները ևս կայծակնային արագությամբ են զարգանում. գարնանային սրացումներ են սկսվել Դոնբասում, իրավիճակն անկայուն է Իդլիբում:

Իսկ այս օրերին հերթական շոուն է ցուցադրում Թուրքիան. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղըզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ տեղեկացնելով, որ Չավուշօղլուն ելույթում չի շրջանցել տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման՝ նկատելով. «Այս պայքարում մենք Ադրբեջանին աջակցեցինք ոչ միայն եղբայրական կապերի, այլև վերջինիս՝ արդար և օրինական լինելու պատճառով: Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը և հաստատել մշտական ​​խաղաղություն և կայունություն Կովկասում»:

Այնուհետև Թուրքիայի ԱԳ նախարարը խոսքն ուղղելով Հայաստանին՝ հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել.

«Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում.- Զ.Դ.) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»:

Նկատենք՝  մի նման հայտարարություն Չավուշօղլուն արել էր տարիներ առաջ՝ խոսքն ուղղելով Ղրիմի թաթարներին, թե՝ «Մեր դռները մշտապես բաց են Ղրիմի թաթարների առջև»:

Թե ի՞նչ է իրականում թաքնված այս «բաց դռների» քաղաքականության հետևում, տարիներ շարունակ տեսել ենք Թուրքիայի վարած քաղաքականությունից, իսկ թե ինչո՞ւ է այդչափ ակտիվացել Թուրքիան, 168.am-ը խնդրեց մեկնաբանել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հայտարարությունից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ կրկին առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Թուրքիան: Նախ՝ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության  մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը «դատապարտեցին» Հայաստանում տեղի ունեցած, իրենց ձևակերպմամբ, «հեղաշրջման փորձը», ապա նաև՝ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Տիրան Լոքմագյոզյանը Թուրքիայի ակտիվացումը պայմանավորեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակով՝ նկատելով.

«Ակտիվացել են, որպեսզի իրենց գործը, որն առաջ է գնում, չդանդաղի, որ շարունակվի և վերջնական ավարտին հասնի»:

Թուրքագետը մանրամասնեց՝ վերջնական ավարտը ենթադրում է Հայաստանի հետ հարաբերություններ, որոնց համար, հայտնի է, որ կան նախապայմաններ.

«Այդ պայմաններն են՝ Հայաստանը պիտի հանձնի Ղարաբաղը, ընդունի  Ղարսի կամ Մոսկվայի պայմանագիրը, այսինքն՝ այսօրվա սահմանները, իսկ երրորդը՝ հրաժարվի Ցեղասպանության պահանջատիրությունից»:

Ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ արձագանք պետք է լիներ այս հայտարարություններին մեր իշխանությունների, ԱԳՆ-ի կողմից, մեր զրուցակիցը հակադարձեց.

«Ընդհանրապես արդյո՞ք մենք ունենք իշխանություն կամ արտգործնախարարություն: Մենք այսօր այդ ամեն ինչը չունենք, դրա համար էլ անիմաստ է դրա մասին խոսելը. մենք պետք է ունենայինք ազգասեր իշխանություն, ազգի համար աշխատող իշխանություն, որ ես կարողանայի հիմա ասել, թե ինչ պետք է անեին: Այսօրվա իշխանությունն անում է ամեն ինչ, ինչ որ թուրքին հաճելի է և Հայաստանին ի վնաս: Իհարկե, ԱԳՆ-ն պետք է անմիջապես հակազդեր, ինչպես որ նորմալ երկրներում կանեին, իհարկե, պետք է նաև երկրի ղեկավարը խոսեր, պատասխան տար  այդ բարբաջանքներին և առհասարակ երկրի հասցեին ուղղված պահանջներին, ինչպես որ կատարվում էր երեսուն տարի շարունակ: Բայց չարեցինք»:

Անդրադառնալով արտաքին քաղաքական գործոններին, որոնք, հնարավոր է՝ տարածաշրջանում նոր պատերազմի հրձիգ դառնան, և պատասխանելով մեր հարցադրումին, թե հնարավո՞ր է՝ աշխարհաքաղաքական իրավիճակն օգտագործելով՝ Թուրքիան անցնի ռազմական գործողությունների՝ Զանգեզուրի հարցով Ադրբեջանին օգնության հասնելու համար, ասաց.

«Այո, շատ հնարավոր է, դրանք բոլորը փոխկապակցված են իրար. Տեսեք, այս տարածաշրջանը, հատկապես վերջին մեկ տարում, եռում է. անգամ պատերազմ եղավ: Վերևում՝ Դոնբասը, ներքևում ՝ Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Ղարաբաղը, Իրաքը և այլն,  եռում է, և տեսնում ենք, որ վերջին ամիսներին ակտիվ է մասնավորապես այս տարածաշրջանը՝ մերձավորարևելյան և մի քիչ էլ Հյուսիսային Կովկասը, ինչն էլ ցույց է տալիս, որ ինչ-որ բաներ կատարվում են:  Բայց,  կարծում եմ, որ այս ամենի հետևում  կանգնած է ոչ թե Թուրքիան (Թուրքիան շատ փոքր է նման բաների համար), այլ միջազգային քաղաքականություն է, որի հետևում կանգնած են ավելի հզոր ուժեր` Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Իսրայել, որոնք ինչ-ինչ խնդիրներ են ուզում լուծել այս տարածաշրջանում, ու կարծում եմ՝ աստիճանաբար մոտենում են իրենց նպատակին.  այդ լուծելու օրը գնալով մոտենում է:  Հիմնական թիրախները այստեղ ոչ թե Հայաստանը կամ Ղարաբաղն են (մենք միջանկյալ թիրախներն ենք),  այլ  Իրանը և Ռուսաստանը:

Եվ իզուր չէ, որ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անում, երբ Ադրբեջանի  նախագահ Ալիևը պատերազմից անմիջապես հետո ասաց, որ մենք մի պատերազմ ևս ունենք Հայաստանի հետ, հենց այս պահին Դոնբասում միանգամից բռնկվեց այդ ամեն ինչը: Երբ Ռուսաստանն այստեղ պետք էր՝ որպես զսպման միջոց, Դոնբասում խնդիրներ են սկսվում, որտեղ պետք է Ռուսաստանը միջամտի, որտեղ պետք է ուժերը կենտրոնացնի: Այսինքն՝ ջլատվում են Ռուսաստանի ուժերը, և Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում այն միջամտությունը գուցե չկարողանա գործադրել, ինչ որ կուզենար կամ ինչ որ պետք է»,- ասաց թուրքագետը:

«Հիմնական թիրախները Իրանը և Ռուսաստանն են,  առաջին հերթին՝ Իրանը:   Իրանն էլ դա վաղուց  է զգում: Իրանին ևս, իհարկե,  դուր չի գալիս այն վիճակը, որ Ղարաբաղի հատկապես հարավային՝ Իրանին սահմանամերձ մասն անցավ ադրբեջանցիների ձեռքը, ու հիմա այնտեղ  ոչ  միայն ադրբեջանցիներ, այլ նաև տեռորիստներ են վխտում, որոնք հակաիրանյան են, հակաշիիթական (չնայած, որ Ադրբեջանը շիիթական է, բայց Արդբեջանը նյութականի հետևից է` ոչ թե կրոնականի, հոգևորի):  Իրանին նաև դուր չի գալիս Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվացումը: Իրանը շատ լավ հասկանում է՝ ինչի մասին է խոսքը, և նույնիսկ պատերազմի ժամանակ իր ուժերը կենտրոնացրեց  այս տարածաշրջանում, այս սահմանի վրա»:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира