Սիրուն Մինասն ամուսնու հետ ջորմ լուսանկար է հրապարակել
ФОТОՊլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-ում տեղադրված լուսանկարում Սիրունը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Սիրունը, ով մայրացել է ամիսներ առաջ, կրում է ամառային հանդերձանք․ վարդագույն բլուզ, զոլավոր տաբատ։ Նրա վարսերը հավաքված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը ամուսնուն նշելով հումորով գրել է․ «Հոգով ժպտում է»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սիրունը կրում էր ոսկեփայլ, երկարափեշ, երեկոյան զգեստ, ինչն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմավածքը։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր վզնոցը։ Սիրունը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկություն»։