Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի սահմանափակ ռեժիմով
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը դեկտեմբերի 14-ին և 15-ին կշարունակի դիվանագիտական ծառայություններ մատուցել սահմանափակ ռեժիմով: Այս մասին նշվում է դեսպանատան կողմից թուրքական «Հուրիեթ»-ին տրված պարզաբանման մեջ:
«Այս պահին որոշում ենք կայացրել սահմանափակել մեր գործողությունները անվտանգության սպառնալիքների հետ կապված»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը: Այդուհանդերձ, նա տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները տեղյակ են իրենց մտահոգություններից:
Ավելի վաղ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունը ևս անվտանգության սպառնալիքի հետ կապված դեկտեմբերի 9-ին հայտարարել էր սահմանափակռեժիմով աշխատելու մասին: Հյուպատոսության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում էր. «Անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու պատճառով Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին աշխատելու է սահմանափակ ռեժիմով»: Հյուպատոսությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ էր արել «պաշտպանել զգոնության բարձր մակարդակ, հետեւել տեղական իրադարձություններին եւ սեփական անվտանգությունն ուժեղացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Հյուպատոսությունը ևս չէր նշել հնարավոր անվտանգության սպառնալիքների բնույթը:



