«Շատ են եղել դժվար պահեր, նույնիսկ օրհասական, բայց ես երբեք չեմ վհատվել, չեմ կոտրվել, չեմ նախանձել ուրիշների երջանիկ հայացքներին». Սարգիս Գրիգորյան
ФОТОԴերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկարված է կնոջ՝ պարուհի եւ դերասանուհի Մանո Գրիգորյանի ու դուստրերի հետ։ «Շատ են եղել դժվար պահեր` նույնիսկ օրհասական, բայց ես երբեք չեմ վհատվել, չեմ կոտրվել, չեմ նախանձել ուրիշների երջանիկ հայացքներին, չեմ բամբասել ու չեմ մեղադրել ժպտացողին ։Ես միշտ վստահ եմ եղել, որ կարող եմ հաղթահարել կյանքի բոլոր փորձությունները, շնորհակալ եմ եղել ամեն մի փոքր լույսի ու հույսի համար ու էդպես հաջողության լումաները հավաքելով կուտակել եմ իմ բաժին սերն ու երջանկությունը։
Ընտանիք, ահա թե որտեղից է սկսվում ձեւավորվել մարդու մարդ լինելը, իսկ եթե դառնում ես մարդ, ուրեմն մնացածը, հաստատ, կստացվի»,- գրել է նա։