Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս ինտենսիվությամբ շարունակելու պարագայում անխուսափելիորեն հայտնվելու ենք հումանիտար աղետի շեմին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունեց ընդգրկուն նախագծերի փաթեթ, որը վերաբերում է ինչպես կրթության ոլորտի, այնպես էլ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատմանը: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համար նշված գործընթացը սպասելի էր ու կանխատեսվող:

«Եթե շատ պարզ ու ընդհանրական ներկայացնեմ, իրավիճակը հետևյալն է. 2020 թվականը մեր երկրում ամփոփվել է 7,6 տոկոս տնտեսական անկմամբ: Տնտեսական անկումը շարունակվում է նաև հիմա: Արդեն 2021 թ. հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով: Համաչափ անկում է կանխատեսվում նաև փետրվարին: Առաջին հերթին այս իրավիճակը պետական բյուջեի հարկային եկամուտների նվազմանն է բերում: Երկրորդ՝ առաջացնում է սոցիալական լրացուցիչ ծախսեր՝ պայմանավորված թե՛ Covid -19-ի համավարակի հետևանքների դեմ պայքարի ձախողմամբ, թե՛ 2020 թ.-ի վերջում վրա հասած պատերազմով ու խայտառակ կապիտուլ յացիայով: Այս իրողությունների հետևանքով ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք, փաստացի, լրացուցիչ սոցիալական աջակցության անհրաժեշտություն ունեն: Կան նաև մարդիկ, որոնք բնակարաններ ու կայուն եկամուտ են կորցրել: Եվ ամենակարևորը՝ ունենք նահատակված զինվորների հազարավոր ընտանիքներ, տասնյակ հազարավոր վիրավորներ: Այս ամենին էլ գումարենք գործազրկության մակարդակը, որը բարձրացել է. միայն վերջին 9 ամիսներին ՀՀ-ում մոտ 47 հազար մարդ կորցրել է իր զբաղվածությունն ու կայուն եկամուտը: Ու, ցավոք, նրանցից շուրջ 28 հազարն ընդհանրապես աշխատանք չի փնտրում, այսինքն, որևէ կերպ աշխատանք գտնելու կամ զբաղված դառնալու հույսն է կորցրել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ նկարագրվածները մտահոգիչ փաստեր են:

«Այս պարագայում, երբ իշխանությունն ապիկար է ու չի կարողանում հակաճգնաժամային ճիշտ քաղաքականություն վարել, գնում է անհասկանալի ճանապարհով և անընդհատ մեղավորների է փնտրում: Այս իշխանությունն անընդհատ ձախողում է ու փոխանակ իրապես գնահատի ձախողման խնդիրները, վերանայի մոտեցումները, այլ ուղիով է շարժվում: Եվ նման իրավիճակում, բնականաբար, պետական ծախսերի, այդ թվում՝ սոցիալական նվազագույն աջակցության ծախսերի կրճատմանն այլըտրանք չի մնում: Չմոռանանք նաև, որ ինչքան հնարավորություն ունեին, ավելացրել են արտաքին պարտքի բեռը. 2017 թ. համեմատ արտաքին պարտքը 2020 թ.-ին արդեն շուրջ 30 տոկոսով աճել է: Այսինքն, նման պայմաններում երկու բան պետք է անեն՝ ավելացնել արտաքին պարտք, ինչն անում են, և երկրորդ՝ պետական բյուջեի ծախսերի, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատում, ինչն արդեն սկսել են անել: Մենք տեսանք այս օրինակը ՄԻՊ գրասենյակի, կրթության ոլորտի մասով: Այսպես շարունակվելու պարագայում կանդրադառնան նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատմանը, ինչպես նաև պետական հատվածի զանգվածային ազատումներին»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով նշված բոլոր հանգամանքներից բխող սոցիալական հետևանքների մասին՝ նա հավելեց. «Ունենք մի իրավիճակ, երբ թռիչքաձև աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, իսկ մարդկանց եկամուտները նվազում են, զուգահեռ՝ բարձրանում է գործազրկության մակարդակը: Այդ ֆոնին նաև սոցիալական ծախսերը կրճատելն ինքնին, առանձին վերցրած, աղքատություն ծնող և սոցիալական վիճակը խորացնող գործոն է հանդիսանում: Սա է օբյեկտիվ իրավիճակը, ու այս ինտենսիվությամբ շարունակելու պարագայում անխուսափելիորեն հայտնվելու ենք հումանիտար աղետի շեմին: Եվ, բնականաբար, անդառնալի հետևանքներ ենք ունենալու թե՛ տնտեսական համակարգի կորուստների, թե՛ նաև սոցիալական վիճակի խորացման իմաստով»:

Անդրադառնալով հատկապես ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախաձեռնությանը՝ Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Առհասարակ, այս կառավարության գործելաոճի մեջ տրամաբանություն փնտրելն անօգուտ գործ է, ինչպես անօգուտ է փնտրել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ցանկությունը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ իրենք այս իրավիճակից փորձում են նաև իրենց նեղ խմբակի քաղաքական շահերն առաջ մղել: Որպես ՀՀ քաղաքացի, երկու բան ինձ համար ակնհայտ է. նախևառաջ՝ ՄԻՊ-ը և ՄԻՊ գրասենյակը հլուհնազանդ չեն ենթարկվում օրվա քաղաքական խմբակի քմահաճույքներին, առանձին դեպքերում նաև ապազգային գործելաոճին: Երկրորդ՝ ընդգծված ցույց են տալիս, թե ինչպես պետք է գործի պետական մարմինը, ինչ ուղղություններով՝ չունենալով անգամ այնչափ լծակներ, որքան ունեն կառավարությունը կամ Ազգային ժողովը:

ՄԻՊ գրասենյակն իր առավելագույն գործիքակազմով երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանն է նպաստում: Եվ սա, իհարկե, զայրացնում է օրվա իշխանություններին՝ քաղաքական խմբակին, որովհետև ակնհայտ է դառնում, որ, այո, կան ելքեր, անելիքներ, գործելու ուղղություններ, որոնք թողած՝ իրենք զբաղված են իրենց աթոռները պահպանելու և իշխանությունը մեկ օր ավել ձգելու գործով: Փորձում են մեկ գնդակով երկու նապաստակ սպանել՝ և՛ պատժել ՄԻՊ-ին և՛, իհարկե, ֆինանսավորումը կրճատելով՝ ազդել ՄԻՊ-ի գործունեության արդյունավետության ու ընդհանուր ծավալի վրա: Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ այս պահին պետական ծախսերի մեջ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք անարդյունավետ են: Հատկապես այն ծրագրերը, որոնք կյանքի կոչեցին ոտքի վրա՝ անունը դնելով կորոնավիրուսի դեմ պայքար: Այսօր չկա դրանց ազդեցության գնահատումը:

Հաշվի առնելով ընդհանուր գնահատումները՝ մեծ է հավանականությունը, որ հետո կպարզվի դրանց անարդյունավետության մասին: Ի վերջո, մեկ տարի է անցել, լիարժեք տեղեկություն կա դրանք գնահատելու համար, բայց չեն անում: Կա՛մ չեն կարողանում անել, որովհետև ձևը չգիտեն, կա՛մ չեն ուզում անել, որովհետև համոզված են, որ ձախողել են այդ ծրագրերը»:

Տնտեսագետի խոսքով, այդ ուղղություններին ուշադրություն դարձնելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և պետական ծրագրերը վերաիմաստավորելու փոխարեն իշխանությունները այլ ճանապարհով են գնացել: «Ակնհայտորեն այնպիսի ծախսեր են կրճատում, որոնք, ընդհակառակը, անհրաժեշտ են ու պետք է կատարվեն՝ ելնելով օրվա օբյեկտիվ իրավիճակից»,-ասաց նա:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%