Ереван, 06.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Մեր հաշվին պարտք են վերցնում, որպեսզի աշխատավարձերը, պարգևավճարները կարողանան բաշխել․ տնտեսագետ

ИНТЕРВЬЮ

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած հայկական տնտեսության վերականգման հնարավորությունները բավականին տարօրինակ ուղով են ընթանում։

Իմքայլական իշխանությունների գործողությունները ոչ միայն հարցեր են առաջացնում, այլ նաև կասկածներ են հարուցում, թե ինչի վրա են ծախսվում բյուջեի գումարները, վերցված պարտքերը։

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է «Աուդիտորների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։

- Կենտրոնական բանկը, որ 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել, ըստ Ձեզ, դրա անհրաժեշտությունը կա՞ր։ Եվ դրա այլընտրանքն ի՞նչ էր կարող լինել, որ հարցը դրան չհասներ։

- Տեսեք, կառավարությունն է թողարկել։ Սկսենք նրանից, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ, և ինչ կլիներ, եթե այդպես չարվեր։ Պետական բյուջեի, մեր եկամուտների 95 տոկոսը կազմում են հարկային մուտքերը։ Երբ որ տնտեսությունն անկում է գրանցում, և ապրանքաշրջանառությունը, ծառայությունների մատուցման ծավալները նվազում են, բնականաբար հավաքագրվող հարկերը նույնպես նվազում են։ Հարկերը երբ որ նվազում են, պետական բյուջեի սնուցման այլ տարբերակներ չկան, քան պարտքի ներգարվումը կամ ծախսերի կրճատումը, դրա համար պարտքի ներգրավում իրականացվեց։ Բայց ունենք ուռճացված ծախսեր, որոնք որ կարելի է կրճատել։ Այսինքն՝ պետք է առաջին հերթին ընտրել ծախսերի կրճատման քաղաքականությունը։ Բայց քանի որ կառավարությունը չի գնում օպտիմալացման ճանապարհով, բնականաբար պետք է պարտք թողարկեր։ Եվ դեռևս 1 տարի առաջ ահազանգում էինք, ասում էինք, որ «պարտքն անխուսափելի է լինելու», «բյուջեի մուտքն իրականացրեք հարկաբյուջետային քաղաքականությանը համապատասխան»։ Պարտք վերցնելը վատ բան չէ, պարտքը սխալ ծախսելն է շատ կործանարար։ Քանի որ կառավարությունը չընտրեց օպտիմալացման ճանապարհը, պարտք ներգրավեց, որպեսզի ընթացիկ ծախսերը սպասարկի։ Սա ամենավտանգավոր և անթույլատրելի գործողությունն է, որ կարող է իրականացվել։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, պատկերացնենք ընտանիքի օրինակով։ Երբ որ անընդհատ սպառողական վարկ ներգրավենք և դրանով փորձենք ապրել, այսինքն՝ մեր ընթացիկ ծախսերը սպասարկենք՝ հագուստ, սնունդ գնենք ու եկամուտներ շարունակենք չունենալ, ի՞նչ տեղի կունենա։ Կգա մի օր, որ ուղղակի այդ ընտանիքը կսնանկանա։ Հիմա կառավարության կողմից պարտք ներգրավելը և ընթացիկ ծախսեր սպասարկելը պետությանը տանում է սնանկացման։ Այսինքն՝ գալու է մի ժամանակ, որ չկարողանանք ո՛չ պարտք սպասարկել, ո՛չ էլ որևէ արտասահմանյան գործընկերների կամ երկրների համար հանդիսանալ վստահելի գործընկեր պետություն։ Այսինքն՝ մեզ նույնիսկ պարտք կսկսեն չտալ, որովհետև մեր պարտքի շեմը ՀՆԱ-ի 70 տոկոսը գերազանցեց, անցավ։ Այլընտրանքը պետք է լիներ 2 տարի առաջվանից կամ ավելի շուտ սկսված առնվազն հեռատես տնտեսական քաղաքականությունը։

- Ի՞նչը պետք է կրճատեին, ի՞նչը պետք է օպտիմալացնեին, որ չարեցին։

- Տեսեք, բյուջեի մեջ կա եկատմուտ և ծախս։ Այսինքն՝ եթե սեփական ծախսերը չի կարողանում սպասարկել սեփական եկամուտի հաշվին, պարտք է ներգրավում։ Մեր ընթացիկ ծախսերը գերազանցում են եկամուտներին։ Այնինչ դա հարկաբյուջետային կանոնների կոպիտ խախտում է։ Այսինքն՝ պարտքի ներգրավումը կարելի է միայն այն դեպքում, երբ որ դու կապիտալ բնույթի ծախս ես իրականացնում։ Օրինակ՝ նվազեցնեին պատգամավորների, նախարարների աշխատավարձից սկսած իրենց վարչական ծախսերով, որոնք որ աշխատանք չկատարելու դիմաց ստանում են բարձր վարձատրություն։ Սա անթույլատրելի է։ Սկզբից կենսաթոշակները չպետք է բարձրացնեին, բայց որ բարձրացրեցին, չեն կարող նվազեցնել։ Այսինքն՝ անհեռատես քաղաքականության արդյունքն է, նախկինում ճիշտ չեն հաշվարկել հնարավորությունները, բյուջեի ակնկալվող եկամուտները։ Բարձրացրել են ծախսեր, հիմա չեն կարողանում սպասարկել։ Գումարած՝ արտասահմանյան որոշակի գործուղումների (կոնկրետ չեմ կարող նկարագրել, պետք է կառավարության ներսում լինել՝ հասկանալու համար, թե որ ծախսն ինչի մեջ են ներառել) հաշվին նվազեցումը կատարվեր։ Նույնը՝ վառելիքի վրա կատարվող ծախսերը, շատ-շատ բաներ կարող էին կրճատել։ Ոչ թե պետք է գնան ուսուցիչների աշխատավարձերը կրճատեն, ոչ թե բանակի ֆինանսավորումները կրճատեն, այլ կրճատեն այնպիսի ծախսեր, որոնք «կատարված ծախս - սպասված արդյունք» իրար անհամապատասխան են։

- Պարգևավճարներ տալո՞ւ համար նույնպես։

- Այո։ Այսինքն՝ ո՞ւմ հաշվին են պարտք վերցնում․ իմ հաշվին, Ձեր հաշվին, ժողովրդի հաշվին վերցնում են պարտքերը, որպեսզի պարգևավճարները կարողանան բաշխել։ Չի կարելի այդպես։ Եթե չես կարողանում վարձատրել, բարձր մի վարձատրի։

- Իսկ որ խոսվում է 1000-ից ավելի թուրքական ապրանք փոխարինելու մասին, որքանո՞վ է սա հնարավոր, ո՞ր երկրների հետ է հնարավոր այլընտրանքային առևտուր անել թուրքական ապրանքների փոխարեն։

- Շատ երկրների հետ է հնարավոր իրականացնել, բայց ոչ այս ժամանակահատվածում։ Եթե մենք տարանջատենք Թուրքիայից ներկրվող ապրանքները՝ հագուստ, տրանսպորտային միջոցների ինչ-որ դետալներ, նույնիսկ սննդամթերք, դրանք, ըստ հասցեականության, տարբեր երկրների հետ առևտրով կարելի է փոխարինել, նույնիսկ խրախուսել տեղում դրանց արտադրությունը կազմակերպելը։ Բայց մենք պետք է հաշվի առնենք մի շատ կաևոր հանգամանք՝ աշխարհը տոտալ լոքդաունի մեջ է։ Եվ պայմանական վերցնենք հագուստի, դետալի մի տեսակ, որը պարտադիր չինականով պետք է փոխարինենք, Չինաստանի հետ հարաբերություններն այսօր շատ բարդ վիճակում են։ Այսինքն՝ նախ ավիահաղորդակցությունը չկա, դժվար է, որ այսօր բիզնեսմենները գնան այդ ապրանքների ներկրումը իրականացնելու։ Չինաստան մուտք գործելու դեպքում 20 օր պետք է կարանտինի մեջ մնան, հետ են գալիս Հայաստան, առանց այն էլ Չինաստանից ապրանք բերելը շատ երկար ժամանակահատված է պահանջում, գումարած Չինասանում, օրինակ, պատվերների քանակը։ Շատ դեպքերում չինական գործարանը կարող է պատասխանել, որ «Դուք այն քանակի պատվեր չեք իրականացում, որպեսզի Ձեզ մատակարարում իրականացնենք»։ Սրանք տարբեր խոչընդոտներ են, որոնք որ տարբեր ազդեցություններ են թողնում։ Անհեռատես քաղաքականություն էր միանգամից փակել Թուրքիայից ներկրումը, պետությունն այլընտրանքը չառաջարկեց։ Պետությունը չխորհրդակցեց որևէ ներկրողի հետ։ Տեսեք, ես կողմ եմ, որ ոչ թե Թուրքիայից ներկրումը սահմանափակվեր այսօր, 20 թվականին, այլ սահմանափակվեր 30 տարի առաջ։ Բայց եթե դա չեք իրականացրել, չեք հասկացել, որ պետք չէ, գալ հետպատերազմյան շրջանում, գումարած ամբողջ աշխարհի պանդեմիայի հետևանքով տոտալ լոքդաունի ընթացքում ստիպել, բիզնեսի մեջքը մի հատ կոտրել՝ սահմանփակումներ մտցնելով, սա տնտեսության համար, իմացեք, որ մորթելուն հավասար բան էր։

- Այսինքն՝ գոնե աստիճանաբար պետք է արվե՞ր։

- Կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը գոնե պետք է բոլոր ներկրողներին հավաքեր, նրանց հետ աշխատեր, նրանց հավանական սցենարները վերլուծեր։ Եվ հասկանար՝ Թուրքիայից ներկրվող ապրանքը ո՞ր երկրից ներկրումով կարող են փոխարինել։ Եվ ճանապահային քարտեզը գծեր՝ ինչքա՞ն ժամանակահատվածում էր հնարավոր իրականացնել այդ փոփոխությունը, նոր, ըստ դրա, ըստ ապրանքատեսակների, ըստ երկրների ցանկի, սահմանափակումները կիրառեին։ Միգուցե արդյունավետ կլիներ սահմանափակել որոշակի ապրանքներ անմիջապես, որոշակի ապրանքներ՝ 6 ամիս հետո, 1 տարի հետո, 2 տարի հետո։ Սրանք քայլեր են, որոնք որ անհեռատես ես իրականացնում, միանգամից տնտեսության մեջը ջարդում ես։ Հունվար ամսվա վիճակագրական տվյալներով՝ ներմուծումները կրճատվել են, ինչի՞ հաշվին, այդպիսի սահմանափակումների։ Գումարած՝ մի կողմից սահմանափակում են, մյուս կողմից՝ ասում․ «Ի՞նչ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապաշրջափակենք ճանապարհները, իրար հետ շատ լավ տնտեսական գործունեություն կծավալենք»։ Այսինքն՝ մեր կառավարության արած քայլերը, հայտարարությունները, ոչ մի բանը ոչ մի բանին չի համապատասխանում։ Առանց այն էլ անդունդը գլորվող տնտեսության անկման արագությունը պետությունն ավելացրեց։

- Իրանի հետ տնեսական համագործակցությունն ի՞նչ կտա մեզ՝ նաև օգտագործելով Մեղրիի տնտեսական գոտին։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս հարցում։           

- Իրանի հետ մենք կարող ենք շատ լուրջ տնտեսական հարաբերություններ ունենալ։ Բնականավար մեզ կտա շատ բարձր արդյունք, եթե մենք որոշակի արտահանումներ իրականացնենք, բնականաբար ներմուծում էլ իր հերթին։ Եկենք վերցնենք ճանապարհը։ Այսինքն՝ մեզ մոտ հսկայական շուկա ունեցող երկիր է։ Եվ ապրանքի արժեքի վրա մեծ ազդեցություն ի՞նչն է թողնում․ եթե A, B, C պայմանական կոմպոնենտները վերցնենք, դրանցից մեկն, օրինակ, ճանապարհածախսն է։ Այսինքն՝ ինչո՞ւ մրցունակ չենք այլ երկրներ ապրանք արտահանելու համար․ դրանցից մեկը ճանապարհածախսն է, որովհետև  ունենք շատ երկար ճանապարհ, բարձր գին ենք վճարում փոխադրման համար, մեր ապրանքը մրցունակ չի լինում շուկայում։ Իրանում մենք չունենք այդ խնդիրը, որովհետև շատ մոտիկ է մեզ գտնվում։ Մենք կարող ենք Իրանի հետ ժամանցային տուրիզմ կազմակերպել դեպի Հայաստան․ իրանցիները շատ են օգտվում նմանատիպ տուրիզմի տեսակներից, արտադրանքի արտահանում Իրան։ Իհակե, կտա շատ դրական արդյունք, ուղղակի պետք է ճիշտ համագործակցել իրանցիների հետ։ Մենք նույնիսկ կարող ենք կապող օղակ հանդիսանալ Իրանի և ԵՏՄ-ի միջև, Եվրոպայի և Իրանի միջև։ Պետք է ընդամենը ճիշտ ճանապարհային քարտեզ գծել։

- Խոսվում է Մեղրիի երկաթուղու/միջանցքի բացման մասին։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ճանապարհը մեզ համար հարմար կլինի, և արդյո՞ք այս դրությամբ կարելի է նույն կերպ շարունակել՝ առանց հաղորդակցությունները ապաշրջափակելու, և տնտեսությունը զարգանա։

- «Ապաշրջափակում» ասելով՝ նախ պետք է բացեն, թե ինչ է դա նշանակում։ Եթե ապաշրջափակեցինք, դրանից մենք օգուտներ չենք քաղելու։ Այսինքն՝ միֆեր են, որ դա Հայաստանին օգուտ է տալու։ Միշտ այսպես է տնտեսության մեջ՝ (աքսիոմատիկ ճշմարտություն է) խոշոր տնտեսությունները կլանում են մանր տնտեսություններին։ Եկեք ամենափոքր օրինակը վերցնենք։ Մեծ սուպերմարկետի կողքին բացում ես փոքր մթերային խանութ։ Մթերային խանութը կարո՞ղ է երկար գոյատևել, բնականաբար չի կարող։ Ինչո՞ւ չի կարող գոյատևել, որովհետև սուպերմարկետը մրցակցության մեջ ծավալի հաշվին գին է նվազեցնելու, մթերային խանութը չի կարող դա իրականացնել։ Սուպերմարկետը կոմֆորտ է ստեղծում, որ մտնում ես, ամեն ինչը մի վայրից գնում ես։ Սրանք մրցակցային առավելություններ են։ Եթե մասշտաբները մեծացնում ենք, ամբողջ տնտեսության վրա պրոյեկտում ենք, ապաշրջափակումը, ազատ առևտուր ստեղծելը վնասելու է Հայաստանի Հանրապետությանը։ Գումարած, մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգություն, որպես պետություն, որովհետև թուրքական կապիտալը կներհոսի Հայաստան, և ժամանակի ընթացքում արդեն առանց պատերազմի մեր ձեռքից կվերցնեն։ Աջարիան Ձեզ պարզ օրինակ, ամբողջ Բաթումիում թուրքական ներդրումներ են։ Այսինքն՝ նույնիսկ այդ հողերի համար պատերազմ հարկավոր չէ։ Շատ վտանգավոր և անհեռատես քաղաքականություն կլինի, եթե մենք հիմա ապաշրջափակենք։

- Ըստ Ձեզ՝ ո՞ր երկրների հետ է առավել նպատակահարմար տնտեսական համագործակցությունը և դրա խորացումը։

- ԵՏՄ-ից, Իրանից սկսած Եվրոպայով վերջացրած։ Նույնիսկ Չինաստան։ Մենք ուղղակի պետք է հաշվարկենք։ Մեր ամբողջ ռեսուրսները, մեր տնտեսական ուղղությունները պետք է նախանշենք, առնվազն։ Այսինքն՝ ո՞րն ենք համարում գերակա ճյուղ, ի՞նչ պոտենցիալ ունենք այդ արտադրատեսակը թողարկելու, դրա մատակարարման պարբերականությունն ապահովելու, քանակապես ապահովելու։ Մենք դրանք բոլորը պետք է հաշվարկենք ու հասկանանք՝ ո՞ր երկրում կա դրա պահանջարկը և ուղղենք այդ ուղղությամբ։ Օրինակ՝ մեզ համար շատ հետաքրքիր կլինի դեղերի արտադրությունը, որովհետև բավականին թեթև է, ճանապարհածախսը կարող է լինել փոքր, կարող ենք աշխարհին դեղ մատակարարել։ Կարող ենք ռազմարդյունաբերությունը զարգացնել, չեմ կարող ասել՝ որ երկրների համար ենք կարող արտադրել, բայց երբ որ կարտադրենք, մենք մեր նորույթը կստանանք, կարող ենք պահանջարկ ունեցող երկիրը գտնել և մատակարարել։ Մենք կարող ենք գյուղատնտեսությունը զարգացնել, մատակարարել Ռուսաստանի ու ԵՏՄ մյուս երկրներին։ Տուրիզմն անպայման պետք է զարգացնենք, որովհետև աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն ենք։ Եվ պատկերացրեք, բոլոր քրիստոնյաները գան ոչ թե Իսրայել, այլ՝ Հայաստանի Հանրապետություն։ Մենք կարող ենք ժամանցային տուրիզմ կազմակերպել, գործարար տուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական և մշակութային տուրիզմ։ Սրանք Հայաստանի Հանրապետության տնտեսության համար արատահանումից ավելի օգտակար ծառայության միջոցներ են։ Կարող ենք ԱյԹի ծառայության արտահանող դառնալ։ Պետք է ոլորտները նախանշենք՝ ի՞նչ ենք ուզում արտադրել, ի՞նչ ծառայություն ենք ուզում մատուցել, ըստ այդմ՝ գտնել երկրները, որտեղ առաջանում է վճարունակ պահանջարկ և ուղղել։              

Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиПрезидиум Форума армянских союзов Европы организовал создание инициативной группы по защите Армянской Апостольской Церкви и христианства в Армении Мы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмовEuromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейРейтинговое агентство S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B» со «стабильным» прогнозомЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 годуВолонтёры «Евразия-Армения» провели субботник в парке имени Комитаса Вековая дружба армянского и русского народов: круглый стол с участием экспертов Итальянский пианист Антонио ди Кристофано выступит с сольным концертом в Ереване и проведет мастер-классы для армянских пианистов Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»