Ամենաբարձր վարձատրվող երաժիշտներն` ըստ Forbes-ի
ЛАЙФՀայտնի ամերիկյան երգչուհի Քեթի Փերին դարձել է երաժշտական ինդուստրիայի խոշորագույն «գործիչը»:
Երգչուհին մեծ եկամուտ է հավաքել իր անշլագային ելույթներով`«Պրիզմատիկ աշխարհ» ծրագրով հյուրախաղերի ժամանակ, ինչպես նաև՝ գովազդային նկարահանումներից:
Ըստ Forbes-ի տվյալների, 2015թ-ի ընթացքում երգչուհին վաստակել է 135 միլլիոն դոլլար: Նախորդ տարվա համեմատ նա ցուցակում առաջադիմել է 22 կետով`23-րդ տեղից բարձրանալով առաջինը:

Հայտնի բրիտանական One Direction խումբը հայտնվել է երկրորդ տեղում` վաստակելով 130 միլլիոն: Հարթ Բրուկսը, Թեյլոր Սվիֆտը և The Eagles խումբը եզրափակում են հնգյակը:
2014թ-ի ամենահարուստ երաժիշտ Դոկտոր Դրեն իջել է 28-րդ տեղը: Առաջին տասնյակը եզրափակում են Կելվին Հարրիսը, Ջասթին Թիմբերլեյկը, ամերիկյան ռեպեր և պրոդյուսեր Շոն Դիդի Կոմբսը, բրիտանական Fleetwood Mac ռոք խումբը և Լեդի Գագան:

One Direction

Հարթ Բրուկսը,

Թեյլոր Սվիֆտը

The Eagles
Աղբյուր՝ LADYNEWS.am



