Լիա Զախարյանի գրավիչ լուսանկարը Մոսկվայից
ФОТОԴերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ տոպ, լայնեզր տաբատ եւ պիջակ։ Դերասանուհին բարձրակրունկներ է ընտրել, արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Մուգ հագուստով զբոսանքի դուրս եկա մութ գիշերն ու միահյուսվեցի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Լիան։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր աքսեսուարը՝ ժամացույցը։ «Ահա եւ վերջ. սկսվում է մոսկովյան իրարանցումը»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։ «Գեղեցկուհի»,- դերասանուհին հաճոյախոսություններ էին արել հետեւորդները։