Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինձ հետ բավականին բարդ է». Սամվել Թոփալյանը՝ ընտանեկան խնդիրները հաղթահարելու բանաձևի, իր և որդու նմանության ու դստեր մասին

ЛАЙФ

Դերասան Սամվել Թոփալյանն ու կինը՝ Սոնան, շուրջ 8 տարի է, ինչ ամուսնացած են: Tert.am Life-ը զրուցել է Սամվելի հետ ընտանիքի, խնդիրները հաղթահարելու բանաձևի, երեխաների մասին:

Սամվելի խոսքով՝ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը հաճելի բարդություն է: «Պետք է շատ պարզ բաներ պահել, որ հիմքերն ամուր լինեն: Պարզ բաներ ասելով՝ ի նկատի ունեմ հարգանքը, որը պիտի լինի ցանկացած տեսակի հարաբերություններում՝ ընկերական, ծնող-երեխա: Սիրո կողքին հարգանքը շատ կարևոր է, իսկ ընտանիք պահելը երկուսի համատեղ աշխատանք է: Զիջումները, ամեն ինչ պետք է  փոխադարձ լինեն: Մեզ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է և ճիշտ»,- ասաց նա :

Ըստ դերասանի՝ ինչպես բոլոր ընտանիքներում, իրենց ընտանիքում ևս խնդիրներ լինում են, բայց կարողանում են դրանք հաղթահարել:

«Խնդիրներ հաղթահարելու ամենակարևոր կետն այն է, որ այդ խնդիրներից հետո իմ ու Սոնայի մեջ նստվածք չի մնում: Երևի, դա է պատճառը, որ խնդիրները շուտ անցնում և գնում են: Տարիների հետ խնդիրներն ավելի են քչանում, որովհետև զույգը սկսում է միմյանց ավելի լավ հասկանալ: Ինձ հետ բավականին բարդ է, զգացմունքային մարդ եմ, շատ երևույթներ, միջադեպեր ավելի սուր եմ ընդունում և ընկալում: Կարող եմ չհամբերել, սառը չդատել ու տեղում պոռթկալ: Սոնայի կողմից որպես այդպիսին բողոքներ չեն լինում, լինում են ակնարկներ, որ այդպես ճիշտ չէ»,- պատմեց նա:

Սամվելը պատմեց, որ աշխատանքային զբաղվածությունը տանը խնդիրներ է առաջացնում, որովհետև չեմ կարողանում երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանել, դասերը սովորեցնել:

«Հաճախ ինձ հետ փորձի կամ ստուդիա՝ ձայնագրման եմ տանում: Եթե նրանց հետ շատ ժամանակ չեմ անցկացնում, չի նշանակում, որ իմ կողմից դաստիարակությունը քիչ է տրվում: Հեռակա էլ կարող ես դաստիարակել, հեռախոսով խոսելիս ասել, որ դասերը սովորի, ինչ-որ հարցերի մասին զրուցել: Ասում են՝որդիս՝ Արմենն ինձ շատ նման է: Այն տարիքում է, որ շատ երազանքներ ունի, սուսերամարտի, բրեյք դանսի է հաճախում, փնտրտուքների մեջ է, թեև դեռ առաջին դասարանում է սովորում: Ասում է՝ ուզում է դերասան դառնալ, ես էլ փորձում եմ ցույց տալ, որ այնքան էլ հեշտ մասնագիտություն չէ: Նրա հետ «լուրջ» զրույցներ եմ ունենում, որ ինչ-որ հարցերի շուրջ ճիշտ պատկերացում ունենա: Երբ սխալ է թույլ տալիս կամ ես ինչ-որ բան եմ արգելում, բացատրում եմ, թե ո՞րն է պատճառը, ի՞նչ չի կարելի անել: Դստերս՝ Արփենի դեպքում վերաբերմունքս մի փոքր այլ է, որովհետև նա աղջիկ է, բայց ես երես առած երեխաներ չեմ սիրում, նրանք պետք է իրենց չափն իմանան: Արփենն այս աշխարհի մարդ է, ինչ ուզում է, փորձում է ստանալ, դեռ նրան շատ բաներ կարելի են, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց նա:

Սամվելը նաև հայտնեց, որ այս շրջանում զբաղվածություն ունի մի քանի նախագծերում: «Սկսել ենք ներկայացումներ խաղալ, միայն թե հետագայում սահմանափակումներ չլինեն: Ունեմ նաև նոր ներկայացումներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել: Նաև զբաղվածություն ունեմ «Սիրո թևեր«» հեռուստասերիալում: Հեռուստատեսային այլ առաջարկներ ևս ունեմ, բայց չեմ ուզում դրանց մասին խոսել, քանի դեռ եթերում չեն»,- եզրափակեց նա:

Генрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта