Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարեն Հովհաննիսյան. դերասան, շոումեն-հանդիսավար

КУЛЬТУРА

Դերասան, շոումեն-հանդիսավար Կարեն Հովհաննիսյանն իր ծառայություններն է առաջարկում Հայաստանի և սփյուռքի հայերին, ինչպես նաև Հայաստանում բնակվող սփյուռքահայերին:

  • Ծննդյան տարեդարձ
  • Մկրտություն
  • Նշանադրություն
  • Հարսանյաց հանդես
  • Հոբելյանական միջոցառում
  • Կորպորատիվ միջոցառում
  • Փարթի
  • Այլ

Եթե դուք որևէ հիշարժան միջոցառման եք պատրաստվում և հանդիսավարի ընտրությունը Ձեզ է վստահված, ապա դիմեք դերասան, շոումնե-հանդիսավար Կարեն Հովհաննիսյանին: Եթե ինքներդ գոնե մեկ անգամ առիթ եք ունեցել ներկա գտնվելու Կարեն Հովհաննիսյանի հանդիսավարած միջոցառմանը, ապա առանց վարանելու նրան կընտրեք որպես հանդիսավար, իսկ եթե նման առիթ չեք ունեցել, ծանոթացեք նրա հետ: https://www.facebook.com/garun.erevan

Ճիշտ հիշեցիք. Կարեն Հովհաննիսյանը լավ զինվորի դերում դեռևս 2000-ականնրի սկզբներից սեր ու ճանաչում ձեռք բերեց հեռուստաեթերից: Իսկ 2013-ին  ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» ֆիլմը, որտեղ նկարահանվել էր Կարենը, Հոլիվուդում լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում մրցանակ ստացավ, ֆիլմը թարգմանվեց և ցուցադրվեց ֆրանսիական կինոթատրոններում, հեռուստատեսությամբ: Սա մեծ կինոյում Կարեն Հովհաննիսյանի առաջին հաջողված փորձն էր: Հենց այս պրոֆեսիոնալ, ճանաչված, փորձառու դերասանին էլ հանգիստ կարող եք վստահել ձեր միջոցառման անթերի, կատարյալ հանդիսավարումը:

Կարեն Հովհաննիսյանի աշխատանքային առօրյան խիստ հագեցած է՝ նա ծառայություններ է մատուցում նաև Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի և Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, շտապեք ամրագրել ձեր միջոցառման օրը պահանջված հանդիսավարի խիտ գրաֆիկում:

Իսկ եթե չունեք միջոցառման  նախընտրելի սցենար, չգիտեք ինչպե՞ս, ի՞նչ ոճով կազմակերպել միջոցառումը, ապա այս և կազմակերպչական այլ հարցերթվ ևս կարենը կօգնի ձեզ: Նա լսում, քննարկում, առաջարկում է լավագույններից լավագույնը. դուք, ձեր միջոցառումը, ձեր հյուրը հերթական աշխատանքը չեք Կարեն Հովհաննիսյանի համար. յուրաքանչյուր միջոցառում՝ անկախ բնույթից, մասշտաբից, յուրահատուկ է Կարեն Հովհաննիսյանի համար:

Ճիշտ նկատեցիք՝ ժամանակի հետ փոխվում են  միջոցառումների կազմակերպման ձևաչափը, ոճը,տենդեցները. Աշխատելով թե հայաստանյան և թե արտաերկրի հայերի համար՝ Կարեն Հովհաննիսյանը մշտապես հետևում է դրանց, լավագույնները տեղայնացնում/ադապտացնում և գեղեցիկ մատուցմամբ հրամցնում իր պատվիրատուներին: Այնպես որ կապ չունի Ձեր հարսանյաց հանդեսը կամ կորպորատիվ միջոցառումը որտեղ եք անցկացնում. Կարենը միշտ նոր, ժամանակակից և յուրահատուկ սցենար ունի:

Կարեն Հովհաննիսյանը ստեղծագործ մոտեցում է ցուցաբերում բոլոր ոճերում՝ ավանդական, ռետրո, դասական, ժամանակակից և այլն: Հանդիսավարի խոսքը կարճ է, դիպուկ, գրագետ, ակնաջին հաճելի՝ անկախ տարիքից կամ նախասիրություններից: Իսկ եթե, այնուամենայնիվ,  ավանդական հայկական ոճն եք նախընտրում՝ առավել քան վստահեք Կարեն Հովհաննիսյանին. արդյունքում կիմանաք շատ մոռացված ավանդույթների մասին, որոնք նորովի ու հետաքրքիր ձեռագրով Կարեն Հովհաննիսյանը կմատուցի երեկայի ընթացքում:

Եթե Ձեր միջոցառման հանդիսավարը Կարեն Հովհաննիսյանն է, ուրեմն սրահից ներս մտնելով Դուք մի առաքելություն ունեք՝ վայելել երեկոն, վայելել՝  բոլոր առումներով, որովհետև որևէ հարց այլևս Կարեն Հովհաննիսյանի հոգածության ներքո է, իսկ նրա սրատես աչքից չի վրիպում ո՛չ հյուրեի տրամադրությւոնը, ո՛չ սպասարկող անձնակազմի աշխատանքի որակը, և ո՛չ նկարահանող խմբի կամ  երաժիշտների  աշխատանքը: Փորձառու հանդիսավարը բնավորության համաձայն  գիտի և կարողանում է ժամանակը ճիշտ պլանավորել:

Եվ ի դեպ, Կարենը, ինչպես ասում են, մի ձեռքով տասը ձմերուկ չի բռնում. այսինքն նա երգող, պարող, ասմունքող, անդադար հումորներ անող հանդիսավար չէ. նա հանդիսավար է, ով լավ գիտի և անթերի է կատարում իրեն վստահված հենց հանդիսավարի գործը:

Բայց եթե ձեր ժամանակը սահմանափակ է, իսկ կազմակերպչական աշխատանքներն անսահմանափակ,  ապա ամեն ինչ սկզբից մինչև վերջ վստահեք Կարեն Հովհաննիսյանին՝ սրահի ընտրություն, ճաշացանկ, սրահի ձևավորում, երաժիշտ, հրավառություն… Ձեզ մնում է միայն հյուրի պես գալ, հիանալ և վայելել երեկոն:

Հանդիսավարի մատուցած ծառայությունները ֆիքսված արժեքներ չունեն, միջնորդավորված չեն: Ծառայության գինը և մնացած բոլոր մանրամասները անմիջապես քննարկում եք Կարեն Հովհաննիսյանի հետ: 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества