Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գլուխը պատին է տվել, մենակ իմ ջոկատը 2 զոհ, 6 վիրավոր է ունեցել. Քաջարանի քաղաքապետը՝ Արմեն Խաչատրյանին

ИНТЕРВЬЮ

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Yerkir.am-ի  հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը, թե Սյունիքի մարզի ոչ մի համայնքապետ իր ջոկատով չի մասնակցել պատերազմին:

Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը: Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով, որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:

Ովքե՞ր ականապատեցին:

Ովքե՞ր՝ մերոնք:

Դիտավորյա՞լ արվեց դա:

Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց «բլիժնիյ բոյ» (մերձամարտ - խմբ.)՝  նռնակներով և այլն:

Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:

Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:

Իսկ հետո ինչպե՞ս դուրս եկաք այդ վտանգավոր ճանապարհով:

Զոռով, մի կերպ, դե նոր էին դրել ականները, ճշտեցինք, թե որտեղ էին դրված, էդպես դուրս եկանք:

Բացի Ձեզանից, Սյունիքի ո՞ր քաղաքների կամ գյուղերի ղեկավարներն են ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին:

Երբ ես Ջաբրայիլում էի, մենք ուրիշ պոստում էինք, դա կոչվում էր Ջաբրայիլի 4-րդ բատալիոնի 400 պոստ: Էնտեղ՝  Հադրութի «ստիկում», Սիսիանի գունդն էր, որի հետ էր քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իսկ կոնկրետ Ջաբրայիլում՝ Առուշն էր (Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը – խմբ.): Մենք Առուշի հետ ենք մեկնել՝ հոկտեմբերի 1-ին: Դրանից հետո՝ ամսի 3-ին թե՝ 4-ին, եկավ նաև Մխոն (Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը – խմբ.) և հենց էդտեղ էլ վիրավորվեց: Գևորգը (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը – խմբ.) հսկայածավալ աշխատանքներ արեց, նա հազիվ էր հասցնում թիկունքն ապահովել, ինքը Կուբաթլի էլ եկավ, էնտեղ էլ ահագին գործ արվեց։ Էս պահին ամեն ինչ չեմ էլ կարող հիշել:

Այսինքն՝ ասել, թե համայնքապետերը չեն մասնակցել պատերազմին կամ ջոկատներ չեն ունեցել և այլն, դա մերկապարանոց հայտարարությո՞ւն համարենք:

Եղբա՛յր, ինքը գլուխը պատին է տվել, եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, ինքը կգար և մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել: Մենք էսքան ժամանակ չենք էլ բարձրաձայնել, թե մենք ինչեր ենք արել: Ես ինչ որ ասացի ձեզ, դա մեկն ասել եմ, քսանը չեմ ասել։ Եղբա՛յր, մեր արածը Աստված գիտի, էն մարդիկ գիտեն, ովքեր մեզ հետ կռվել են, մեր ջոկատներում են եղել: Նույն մեր Արոն՝ Չեչենը (ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյան (Չեչեն)  – խմբ.), ում հետ միասին էինք, եղբա՛յր:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%