Մազից կախված տնտեսություն. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ տնտեսության փակուղային իրավիճակի մասին խոսում են ոլորտի գրեթե բոլոր մասնագետները։ Խնդիրն այն է, որ, ըստ տնտեսագետների, ՀՀ-ում փաստացի փող չկա, եղածն էլ չի շրջանառվում, ինչն էլ իր հերթին երկրում ինքնաբերաբար առաջացնում է տնտեսական կոլապս։ Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս իշխանությունները շուրջ 750 մլն եվրո արժողությամբ եվրոբոնդեր թողարկեցին, որ տվյալ գումարով կարողանան սպասարկել բյուջեի դեֆիցիտը, հիմնականում կարողանան թոշակ ու աշխատավարձ վճարել: Ի դեպ, այս փաստը խորհրդարանում հաստատեց նաև իշխանական պատգամավորներից մեկը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սա էլ չի բավարարում, և ներկայումս իշխանությունները հերթական անգամ կանգնած են ֆինանսական լուրջ խնդրի առաջ ու ստիպված դրամ են տպում, այսինքն, երկրի ներսում ավելանում է փողի ծավալն առանց ՀՆԱ-ի աճ գրանցելու, կամ, այլ կերպ ասած, ՀՀ իշխանությունները զբաղված են դրամական էմիսիայով։ Սրա հետևանքները, ըստ տնտեսագետների, կործանարար են լինելու առանց այն էլ մազից կախված տնտեսության վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում