Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ճնշում ՄԻՊ-ի վրա. քա­ղա­քա­կան սխալ, որը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան հե­տև­անք­ներ ունե­նալ․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

euro-ombudsman.org-ը «Հայաստանում որոշել են տնտեսել օմբուդսմենի հաշվին» վերնագրով հոդվածում գրում է, որ 2019 թվականի նոյեմբերին Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ կայացած խորհրդաժողովում Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում Նիկոլ

Փաշինյանը ասել է հետևյալը. «Մենք վստահ ենք և հույս ունենք, որ ՄԻՊ-ի գործունեության համար 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր պայմաններ և նոր միջավայր»:

Ներկայումս, հասարակական կարծիքի հարցման համաձայն, Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը շարունակում է մնալ այն սակավաթիվ պետական ինստիտուտներից մեկը, որին վստահում են քաղաքացիները: Չնայած դրան, հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է այս տարվանից սկսած ֆինանսավորել նրա աշխատանքը մնացորդային սկզբունքով: Կարելի է կարծել, որ պատճառը ֆինանսական և տնտեսական դժվարություններն են, որին երկրի բյուջեն բախվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, և դա օբյեկտիվ գործոն է:

Բայց խնդիրն այն է, որ այդ գաղափարը նոր չէ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ ֆինանսական գերատեսչությունը կառավարությանն էր դիմել դեռ պատերազմից առաջ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի սեպտեմբերին: Բայց հետո այն հետաձգվել էր: Թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեծ աշխատանքը, որը իրականացվել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից խաղաղ բնակիչների և ռազմագերիների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարից հետո հայադրբեջանական սահմանը որոշելիս սահմանային բնակավայրերում բնակվող քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կփոխի ֆինանսների նախարարության պաշտոնյաների կարծիքը և կհամոզի կառավարությանը, որ օմբուդսմենի գրասենյակին տրվող փողն ավելորդ չէ:

Դժվար է չնկատել այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՄԻՊ-ի կողմից միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բոլոր վերը նշված խնդիրների շուրջ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում օմբուդսմենի գրասենյակի հիմնական աշխատանքը չի նվազել ո՛չ անցած տարիների, ո՛չ էլ անցած ամիսների ընթացքում: Ընդհակառակը, համաճարակն ու պատերազմը մարդու իրավունքների նոր խախտումներ են առաջացրել: Եվ ակնհայտորեն առաջիկա տարիներին դրանց թիվը չի նվազի: Հայաստանի օմբուդսմենը կարծում է, որ առաջարկվող օրինագիծը զգալիորեն մեծացնում է իր գրասենյակի ֆինանսական կախվածությունը գործադիր իշխանությունից, և դա հակասում է ընդունված «Փարիզյան սկզբունքներին»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին շնորհել է բարձրագույն «Ա» կարգավիճակ:

Դա հնարավորություն է տվել պաշտպանի ինստիտուտին վստահել մարդու իրավունքների պաշտպանության լրացուցիչ անկախ լիազորություններ: Բացի դա, այդ բարձր կարգավիճակի շնորհիվ հանրապետության ներկայիս օմբուդսմենը կարող է փորձագետ լինել մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կոմիտեում: Դա օգնում է Հայաստանի օմբուդսմենին պաշտպանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակիչների իրավունքները միջազգային հարթակներում: Նման պաշտպանության կարևորությունը առանձնահատուկ նշանակություն էր ստացել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում և կարևոր է ներկայումս, երբ սահմանային վեճերի և սահմանազատման արդյունքում վտանգվել են հայկական մի շարք բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու ազատությունները:

Այդ ֆոնին ծիծաղելի է թվում Հայաստանի ֆինանսների նախարարության գործողությունը, որը հանդես է գալիս «Քաղաքացիների իրավունքների պաշտպանի մասին» օրենքից այն նորմը հանելու օրենսդրական նախաձեռնությամբ, որը ապահովում է ՄԻՊ-ի ֆինանսական կայունությունն ու գործադիր իշխանությունից անկախությունը: Դա կարող է հանգեցնել այն փաստին, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը չեղյալ հայտարարի Հայաստանի ՄԻՊ-ի բարձրագույն «Ա» կարգավիճակը: Եվ դա ոչ թե ձևականություն է, այլ ՄԻՊ-ի մեխանիզմների իրական սահմանափակում: Դա հատկապես կարևոր է օմբուդսմենի ինքնապաշտպանության համար, որը պարբերաբար ենթարկվում է տարբեր տեղեկատվական գրոհների հարևան Ադրբեջանից հայ բնակչության իրավունքների և ազատությունների պաշտպանության պատճառով: Թերևս Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի ֆինանսավորման սահմանափակումները բխում են երկրում առկա տնտեսության ներկա վիճակից: Բայց քաղաքական տեսակետից դա ակնհայտ սխալ է, որը կունենա ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ միջազգային ինստիտուտների կողմից տրվող՝ երկրում մարդու իրավունքների վարկանիշի համար:

Ի վերջո, «Փարիզյան սկզբունքներն» են հիմք հանդիսանում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետության գնահատման համար: Իզուր չէ, որ դրանք պարունակում են կետ այդ հաստատությունների ֆինանսական անկախության վերաբերյալ: Դա հետտոտալիտար երկրներում ժողովրդավարություն ստեղծելու երկար տարիների պայքարի արդյունք է: Հասկանալի է, որ արդյունավետ կարող է գործել միայն այն ՄԻՊ-ը, որն ընտրվել է խորհրդարանի կողմից և ունի այնպիսի բյուջե, որը հնարավոր չէ փոփոխել պաշտոնատար անձանց ցանկությամբ:

Եվ այսօր, որքան էլ Հայաստանի իշխանությունները բարձրաձայն հայտարարեն, որ իրենք կողմ են մարդու իրավունքները պահպանելուն և հարգելուն ու այդ նպատակներին ծառայող ինստիտուտների զարգացմանը, բայց ընտրողական ֆինանսավորման նման մեխանիզմի առկայությունը ժխտում է այդ ամեն ինչը: Այդ թվում՝ միջազգային հանրության աչքում: Արդյո՞ք ժողովրդավարական Հայաստանին անհրաժեշտ է նման հեռանկար: Երևի՝ ոչ: Ինչպես իր ասուլիսում նշել է Արման Թաթոյանը, ՄԻՊ-ի ֆինանսավորման նվազումը հնարավոր է, եթե նույնը լինի մյուս բոլոր պետական կառույցներում՝ կապված երկրում առկա ֆինանսատնտեսական դժվարությունների հետ: Իսկ նման ընտրովի մոտեցումը, որն առկա է ներկայումս, կարելի է համարել ճնշում ՄԻՊ-ի վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира