Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այս իշխանությունները միայն խորացնում են տնտեսական կոլապսը. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը նախադեպը չունեցող տնտեսական առաջընթաց էր խոստանում։ Վերջինս ամեն անգամ հանրությանը հույսեր էր ներշնչում, որ համբերությամբ պետք է լցվել, շատ շուտով իր խոստացած «տնտեսական հեղափոխությունն» իրականություն է դառնալու, և քաղաքացիների կյանքի որակն էապես բարելավվելու է։ Հենց դրանով էր պայմանավորված, որ տնտեսության մեջ ամեն մի չնչին տեղաշարժ կամ առաջընթաց Փաշինյանը ներկայացնում էր որպես աննախադեպ մի իրողություն և դրանց մասին պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում վիճակագրություն էր ներկայացնում։

Իսկ ամփոփիչ ասուլիսների ժամանակ Փաշինյանն այդ ցուցանիշներն ընդգրկում էր «100 փաստերի» մեջ՝ որպես լուրջ ձեռքբերում այն դեպքում, երբ դրանցում ընդգրկված թվերից շատերը նախկինում անգամ հասարակության հատուկ ուշադրությանը չէին արժանանում։ Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, պետք չէր դեռ ջուրը չմտած՝ բոբիկանալ։ Բավական էր մեկ ցնցում, որպեսզի տնտեսությունը հայտնվի խորը դեպրեսիայի մեջ։ Ամուր մնալու համար հիմքեր չկային: Եվ կորոնավիրուսի համավարակի տարածումը այս հարցում իրեն սպասել չտվեց, որպեսզի տնտեսությունը նախապատրաստվեր վատթարագույնին։ Բայց դա չէր խանգարում, որ «պրոֆեսիոնալիզմով փայլող» իշխանությունները անդադար աշխատելու փոխարեն շարունակեն հանրությանը սին հույսերով կերակրել։ Այդպես նրանք համոզում էին, թե լավատեսություն ունեն, և շատ շուտով իրենց կհաջողվի թուլացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։

Դրա համար կառավարությունը ի ցույց էր դնում հանրությանը, թե իրենց կողմից գործի դրված հակաճգնաժամային փաթեթները շատ արագ իրենց դրական արդյունքները ցույց կտան։ Անցած տարվա ապրիլին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշում էր, թե 2020 թվականի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով։ Բայց որոշ ժամանակ անց Փաշինյանի հռչակած «տնտեսական հեղափոխության» մասին հույսերն ընդհանրապես չքացան։ Այնպես որ, իշխանությունները ստիպված եղան փոխել իրենց կանխատեսումը՝ այս անգամ արդեն նախանշելով, թե 2020 թվականի ընթացքում անկումը կլինի 3,5 տոկոսի սահմաններում։ Հետագայում Արցախում պատերազմական գործողությունների ծավալումից հետո կանխատեսումները գնալով ավելի հոռետեսական դարձան։ Արդյունքում ունեցանք այնպիսի պատկեր, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020 թվականի ընթացքում գրանցվել է 7,6 տոկոս անկում։

Այնուամենայնիվ, առանձին մասնագետների հաշվարկներով, անկումն ավելի խորն է եղել։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, 2020 թվականին Հայաստանը 8 տոկոս տնտեսական անկում է ունեցել։ Բայց, անկախ նրանից, թե ի վերջո ինչպիսի վերջնական տեսք կստանա 2020 թվականի տնտեսական տարվա ամփոփումը, փաստը մնում է փաստ, որ տնտեսական այսպիսի մեծ անկումը լինելու է վատագույն ցուցանիշը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։ Ավելին, 2021 թվականի սկիզբը ևս տնտեսական առումով խոստումնալից չէ՝ չնայած իշխանությունները, իրենց սովորության համաձայն, ցանկանում են տնտեսության վերականգնման պատրանք ստեղծել։ Օրինակ՝ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով գործարքների և ՀԴՄ-ների աճը բավարար էր, որպեսզի Փաշինյանը հայտարարեր, թե տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ, ուր որ է ճգնաժամը կհաղթահարենք։ Հատկանշական է, որ Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նույն Ատոմ Ջանջուղազյանը նշում էր, թե 4,8 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու։

Բայց որոշ ժամանակ անց տնտեսական աճի կանխատեսումը վերանայվեց։ Եվ իշխանությունները սկսեցին հավաստիացնել, որ 4,8 տոկոսի փոխարեն աճը կազմելու է 3,2 տոկոս: Այդպես աճի կանխատեսվող ցուցանիշներն սկսեցին այնքան նվազել, որ հիմա արդեն ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարում է, որ եթե նախկինում իրենց գնահատականներով ՀՀ-ում 2021 թվականին տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, այժմ իրենց կանխատեսումներով այն կկազմի 1,4 տոկոս: Արդեն պարզ է, որ եթե տնտեսության մեջ լուրջ վերափոխումներ չլինեն, ապա բացառված չէ, որ շուտով տնտեսական աճի մասին կանխատեսումները փոխարինվեն այս անգամ արդեն անկման մասին կանխատեսումներով։ Եվ իսկապես, այսօր տնտեսական առումով շատ ծանր իրավիճակում ենք գտնվում, որը երկարաժամկետ հեռանկարում լի է բազմաթիվ անորոշություններով։

Դա է պատճառը, որ բյուջեով նախատեսվում է կրճատել այնպիսի կարևորագույն ոլորտների ֆինանսավորումը, ինչպես, օրինակ՝ կրթությունը։ Բիզնեսները փակվում կամ ժամանակավոր դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ դրամը շարունակում է արժեզրկվել։ Եվ քանի որ Հայաստանում արտահանման փոխարեն ավելի շատ գերակշռում է ներմուծումը, ապա ազգային արժույթի արժեզրկման արդյունքում շուկայում անտանելի թանկացումների նոր ալիք է սկսվել։ Այս երեք տարիները ցույց տվեցին, որ Փաշինյանի կառավարությունն ավելի շատ սեփական փիառով է զբաղված և ի վիճակի չէ երկիրը դուրս բերել տնտեսական կոլապսից: Մյուս կողմից՝ մոտակա ժամանակահատվածում արտահերթ ընտրությունների անցկացումն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։

Ընտրարշավի, հակաճգնաժամային քայլերի անտեսման և հասարակության բևեռացման արդյունքում տնտեսությունն առավել խոցելի կդառնա։ Առնվազն անցումային փուլ և անցումային կառավարություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի պրոֆեսիոնալների ներգրավման միջոցով ինչ-որ կերպ տնտեսությունը «խելքի բերել», որի արդյունքում կարողանանք կայուն իրավիճակ ապահովել որոշ ժամանակ անց ընտրությունների անցկացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества