Վրաստանում բուժքույրը պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի վարչական կենտրոն Ախալցխայում բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»:
Հաղորդվում է, որ պատվաստվելուց 15 րոպե անց նրա առողջական վիճակը վատացել է: Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդանոցի բակում հավաքվել են կնոջ բարեկամները, նրանք հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Ըստ բուժքրոջ հարազատների` իրենք փորձում են տեղեկություն ստանալ իրենց հարազատի առողջական վիճակի մասին, սակայն բժիշկները խուսափում են դուրս գալ և հանդիպել իրենց հետ:
Նշվում է, որ ոչ հիվանդանոցում, և ոչ էլ Վրաստանի առողջապահության նախարարությունում դեպքի վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեն տվել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



