Լիլիթ Բասյանի ու որդու լուսանկարը
ФОТОՍննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի մեղմ գրկախառնված են։ «Բարի լույս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լիլիթը։
Ավելի վաղ Բասյանը գրառում էր կատարել՝ ներկայացնելով իր կյանքի պատմությունը։ Նա նշել էր, որ հաճախ իր հետեւորդներն ասում են, որ իր աչքերում տխրություն կա: «Այո, հենց այդպես է, այնտեղ մեծ տխրություն եւ թախիծ կա՝ իրավիճակներ, հեղաշրջումներ, ողբերգություններ։ Իմ կյանքի ամբողջ ողբերգությունն այն է, որ ես այլ կերպ էի պատկերացնում աշխարհն ու Մարդկանց: Իմ ուղեղը չի կարող ընդունել կյանքի արդարությունը: Անկեղծ, ես մինչեւ հիմա պայքարում եմ իմ մտքերի հետ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ինչ-որ մեկին վիճակված տեսնել այս աշխարհը, իսկ ինչ-որ մեկը կույր է ծնվում:
Իմ գլխում չափազանց շատ հարցեր կան, եւ չափազանց շատ է պայքարն անարդարության դեմ:
Միակ բանը, որը ես ձեռք եմ բերել այս ընթացքում, երախտագիտությունն է: Ես սկսեցի շնորհակալ լինել ամեն ինչի համար, որ կա` ցերեկվա, գիշերվա, իմ ապրած ամեն օրվա համար:
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը սովորի գնահատել իր կյանքը եւ դադարի բողոքել: Պարզապես պատկերացրեք, որ դուք այն արեւն եք, որը պետք է տաքացնի այս աշխարհը»,- գրել էր նա։