Աստղիկ Սաֆարյանի գարնանային լուքը
ФОТОԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում, երգչուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է գունավոր շարֆի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Օրերս երգչուհին շնորհավորել էր քույրիկին ծննդյան օրվա առիթով։ «Շնորհավոր տարեդարձդ, իմ ամենասիրելի մարդ ՝ իմ ավագ քույր, իմ «ուս» իմ «թիկունք» , իմ հոգու ընկեր ու «հոգեբան», իմ լավ ու վատ օրվա կողակից ու խորհրդատու, ինձ ամենաշատը հավատացող ու ինձ ուժ ու թևեր տվող։ Քո էսքան լավության դիմաց չգիտեմ ի՞նչ պատասխան տալ որ համապատասխան լինի։ Քեզ մնա կասես «Մենակ թե ընդունի՛ր արածներս» - այ էդքան լավն ես դու։ Էնքան լավ ա, որ դու հենց ի՛մ քույրն ես... Խնդրում եմ, դու միշտ եղիր։ Ու եղիր շատ երջանիկ։ Ես Քեզ ամենաշատն եմ սիրում էս աշխարհում։ Իմացիր, որ քո հետ եմ միշտ ու քո կողքին, ինչ էլ որ լինի։ Շնորհավոր քո ԱմաԴարձը, իմ սիրուն Համեստ»,- գրել էր նա։