Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին
СПОРТԳերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։
Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստին տվել է 2 գնահատականը՝ ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքականում։ Նույն գնահատականն է ստացել նաեւ Մատս Հումելսը։
Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2, իսկ առավելագույնին (1) արժանացել է Հումելսը։
Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի տվել է 2,5, իսկ լավագույն խաղացող է ճանաչել Հումելսին՝ 2։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։1 հաշվով, 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



