Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ին­չո՞ւ են սա­սա­նում վստա­հու­թյու­նը «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի նկատ­մամբ, և ո՞ւր գնա­ցին նվի­րա­բեր­ված գու­մար­նե­րը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80-% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։

Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ: Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն, հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։

Սա բավական չէ, մյուս կողմից էլ անհայտ է մնում, թե կոնկրետ ինչ թիրախային ուղղություններով է ծախսվել այդ գումարը, արդյոք չի վատնվել, կամ ինչքանով են արդյունավետ եղել ծախսերը, քանի որ քաղաքացիների, սփյուռքի ներկայացուցիչների և հանգանակություն կատարած անձանց համար արված ծախսերը թափանցիկ չեն, և որևէ հիմնավորում չկա այն առումով, թե որն էր այդպիսի քայլի անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից գործնականում չկա մանրակրկիտ փաստաթղթավորված հաշվետվություն, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, իսկ կասկածները ոչ միայն չեն փարատվում, այլև ավելի են խորանում։ Իսկ դրա համար հիմքեր է ստեղծում նաև այն հանգամանքը, որ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների տեղյակ չի պահվել այս ամբողջի մասին։ Պատահական չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշման, չնայած նրան, որ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Իսկ վերջերս էլ տեղի ունեցած հոգաբարձուների առցանց խորհրդի նիստից հետո, որտեղ Քոչարյանը մասնակցում էր, երկրորդ նախագահը հաղորդագրություն էր տարածել, որ հիմնադրամի ծախսված միջոցների հետ կապված ակնհայտ հաշվետվողականության լուրջ խնդիր կա։ Ըստ երկրորդ նախագահի, առկա իրավիճակից ելք կարող է լինել այն տարբերակը, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամը ձևակերպվի որպես ՀՀ կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ Ուշագրավ է, որ Արցախի նախկին նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը ևս միացավ այս տեսակետին։ Հատկանշական է, որ հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին հանրային իրարանցումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ով ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել, թե ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել։

Ընդ որում, Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերն ուղղակի կառավարությանը փոխանցելու տարբերակին, ինքն առաջարկել է այն ձևակերպել որպես փոխառություն, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել: Ինչևէ, եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը համաձայն չէր, որ գումարը փոխանցվի բյուջե, ապա կարող էր դրա մասին բարձրաձայնել, այդ թվում՝ նաև հանրային մակարդակով, ու պարզաբանում ներկայացնել, որ այդպիսի քայլի արդյունքում հիմնադրամի նկատմամբ վստահության դեֆիցիտ է առաջանալու։ Չէ՞ որ հարցն ինչ-որ երկրորդական հիմնադրամի մասին չէ, այլ համահայկական կառույցի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրեր է կյանքի կոչում և աշխարհասփյուռ հայության ջանքերը համախմբող նշանակություն ունի, ինչի դերակատարությունն առավել քան կարևոր է հատկապես հայության համար այս ծանր փուլում։ Պետք է հաշվի առնել, որ հիմնադրամի գումարների ծախսման հետ կապված անվստահության առաջացումը հեշտ չի լինելու փարատել։ Որպեսզի հիմնադրամը լինի կասկածներից ու շահարկումներից վեր կառույց, ապա դրա ուղղությամբ կոնկրետ գործուն քայլեր են անհրաժեշտ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира