Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հրաժարվել ընտրություններից՝ նշանակում է այս ազգադավ իշխանություններին վերարտադրվելու շանս տալ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հասարակությունն այժմ ամենատարբեր զգացումներով է ապրում՝ հիասթափություն, հուսահատություն, ապրելու ու կյանքը շարունակելու ցանկություն։ Բայց միևնույն ժամանակ երկրում առկա անկայունությունը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունը թույլ չի տալիս շտկել մեջքը և լիարժեքորեն առաջ շարժվել։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է՝ այս պահին ունենք հիասթափություն, որը գերիշխում է հանրության մեջ։

«Հիասթափությունն էկզոգեն է, այսինքն՝ հիմնավորված։ 2018 թվականին հանրությունը ոտքի ելավ՝ փորձելով ինչ-որ բան փոխել իր կյանքում, լավացնել այն և այլն։ Բավականին մեծ հույսեր ունեին, հասարակության զարթոնքը տարբեր կերպ էր արտահայտվում։ Իսկ այժմ մենք ունենք նման կարգի անկում, խաբեություն։ Բնականաբար, սա պետք է բերի որոշակի ապատիկ, դեպրեսիվ իրավիճակների, որոնք այսօր տեսնում ենք հանրության մեջ։

Հանրության մեջ իրականում կա շատ մեծ զանգված՝ 80-90 տոկոս, որը դժգոհ է ստեղծված իրավիճակից, դժգոհ է նրանից, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որ Սյունիքը պաշտպանված չէ, որ մեր երեխաները գերի են և նմանատիպ մի շարք խնդիրներ։ Բայց ոչ մի քայլ չի ուզում անել, որովհետև ուղղակի չի հավատում, որ իր քայլերը կպսակվեն հաջողությամբ։ Նստած՝ տանը թեյ են խմում, իրենք իրենց մեջ խոսում, որոշ մարդիկ դուրս են գալիս, իրարից հետաքրքրվում՝ ինչ է կատարվում, հույս կա՞, թե՞ չկա։ Ժողովրդի մեջ կորել է այն զգացողությունը, որ հիմա դուրս գանք, պայքարենք, ինչ-որ բան կփոխենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մադաթյանը։

Ակնհայտ է, որ հասարակության որոշ հատված էլ շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Շատերը զարմանում են՝ արդյո՞ք նման մարդիկ կան։ Այո, կան, նրանք իրական մարդիկ են, որոնք ապրում են մեր կողքին։ Հոգեբանը նշում է՝ հասարակության 10-15 տոկոսն, այո, շարունակում է պաշտպանել Փաշինյանին։

«Դրա համար կան պատճառներ։ Առաջին՝ 2018 թվականին այդ մարդը պաշտպանել է Փաշինյանին, հետո նորից նրան է պաշտպանել, իսկ վերջինս էլ ամենատարբեր հաշվարկների համաձայն՝ մոտ 10 հազար զոհի հեղինակ է։ Եթե այսօր այդ մարդը դեմ դուրս գա Փաշինյանին և նրան մեղադրի, ապա մեղադրելու է նաև ինքն իրեն, հավասարաչափ մեղք է վերցնելու զոհերի համար, բայց նա դրա համար պատասխանատու չէ։ Իսկ եթե նա զոհված զինվորի ծնող է, ապա նրա համար կրկնակի դժվար է լինելու սեփական երեխայի զոհվելու համար պատասխանատվություն վերցնելը։ Բոլորն ակնհայտ հասկանում են, որ զոհերը, ամենն, ինչ տեղի ունեցավ, 2018 թվականի «ժողովրդական զարթոնքի» և միամտաբար Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքն էին։ Երկրորդ՝ մի զանգված կա, որն ուղղակիորեն օգտվում է այսօրվա իշխանություններից, իրենց էլ չմոռանանք։

Այն դեպուտատները, որոնք չէին կարող պատկերացնել, որ կարող են պահակ աշխատել Ազգային ժողովում, հիմա այնտեղ են այլ կարգավիճակով։ Լիքը մարդ կա, որ, օրինակ՝ անհաջողակ դերասանից մեկ էլ դարձավ ԱԺ պատգամավոր, այսինքն՝ ՀՀ ընտրյալ քաղաքացի։ Բնական է, որ նրանք կառչելու են Փաշինյանից։ Նրան աջակցողներն այս մարդիկ են։ Բայց կա նաև մի անգրագետ մասսա, որը բավականություն է ստանում հարևանի մեքենան խազելուց։ Այսինքն՝ իր օգուտը չկա, բայց նա բավականություն է ստանում նրանից, որ բոլորը վատ են ապրում, որ կողքի մարդը դժբախտ է։ Այստեղ, իհարկե, հարևանը սիմվոլիկ կերպար է։ Այս մասսայի համար այս դեստրուկցիան շատ հաճելի է, ագռավի պես կռռում են, ասում են՝ լավ եղավ, ի՞նչ է եղել որ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Ըստ նախնական քաղաքական պայմանավորվածությունների՝ մեր երկրում հունիսի 20-ին նախանշված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արդյո՞ք մեր հասարակությունը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել, և ինչ սպասել այս ընտրություններից։ Հոգեբանը նշում է՝ այս ընտրություններն ամենադժվարն են լինելու Հայաստանի պատմության մեջ։

«Այն, որ ինչ-որ բան պետք է փոխել, բոլորս ենք հասկանում։ Ինչ-որ բան փոխելու այլ՝ ավելի ակնառու տարբերակ դեռևս չի երևում։ Ընտրությունների գնալը չի նշանակում, որ փողոցային պայքարը պետք է վերանա։ Ոչ։ Փոփոխություններ պետք են ցանկացած տարբերակով։ Եթե պետք է գնալ ընտրությունների, ապա, ինչպես ասաց ՀՀ երկրորդ նախագահը, «ճիշտը մասնակցելն է, պայքարելը ու կրելը»։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Հրաժարվել ընտրություններից և չմերժել այս պրոյեկտը, որն այսօրվա դրությամբ այս ազգադավ իշխանությունները բերել են, նշանակում է իրենց շանս տալ, որպեսզի վերարտադրվեն, ինչը մեր երկրի հայրենասեր զանգվածին ձեռնտու չէ։ Կարծում եմ՝ հայ ազգը պետք է սա գիտակցի և, ընտրություններին մասնակցելով, կատարի իր ընտրությունը՝ հետևելով իր սրտի կանչին»,-եզրափակում է Միհրդատ Մադաթյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%