Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը նախազգուշացրել է ռուսական Ս-400-ի երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայում ԱՄՆ դեսպան Դեւի Սաթերֆիլդը նախազգուշացրել է Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը ձեռքբերելու մասին՝ սպառնալով «լուրջ հետեւանքներով», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ս-400-ի ձեռքբերումը գործարկել է CAATSA-ի պատժամիջոցների գործընթացը: Ս-400 նոր համալիրների գնումը կհանգեցնի լուրջ հետեւանքների եւ կդառնա ավելի գործուն քայլերի պատճառ: Անհրաժեշտ է, որ մենք ասենք. «Թուրքիան չունի Ս-400»,-հայտարարել է Սաթերֆիլդը թուրք լրագրողների հետ հանդրպման ժամանակ, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Ռուսաստանի նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին, ինչը ճգնաժամ առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից եւ դրա փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել` CAATSA-ի («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի) համաձայն: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ եւ շարունակեց բանակցությունները Ս-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ:



