Արցախից նոր հաղորդագրություն են տարածել
ОБЩЕСТВОՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ
հանգստյան օրերին զենք-զինամթերքի ﬖասազերծման աշխատանքներ են նախատեսվում
Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում:
Ծառայության սակրավորական ջոկատներն աﬔնօրյա ռեժիմով շարնակում են
ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ
տարածքում:
Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն ոչնչացվում է տեղում: Պայթյունների
ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու
համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:
Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը խախտելով ﬕջազգային
կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝
հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետեր և
այլ զինատեսակներ:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն



