Ճապոնիայում տեղի է ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ․ հայտարարվել է ցունամիի վտանգ (տեսանյութ)
ВИДЕОՃապոնիայում տեղի է ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Օդերևութաբանության գլխավոր գործակալությունը ցնցումներ է գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Միյագի պրեֆեկտուրայի տարածքում, Երևանի ժամանակով 13:09-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ջրի տակ՝ 60 կիլոմետր խորության վրա: Տարածաշրջանում հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Հնարավոր է, որ Միյագիի ափին ալիքի բարձրությունը կարող է հասնել մեկ մետրի: Ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ:
Ճապոնիայի ատոմային էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ չի հայտնաբերել խափանումներ «Տոկաի -2» ատոմակայանների, ինչպես նաև «Ֆուկուսիմա -1» -ի և «Ֆուկուսիմա -2» -ի շահագործման մեջ:
Հաղորդվում է, որ Միյագի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից յոթ մարդ է տուժել:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



