«Բոլորին շատ գումար տալ և արագ». Իտալիան 32 միլիարդ եվրո ծավալով հակաճգնաժամային փաթեթ է ընդունել
ЭКОНОМИКАԻտալիան 32 միլիարդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարելու, ինչպես նաև սոցիալական և առողջապահական ոլորտներին աջակցելու համար: Կառավարության այս որոշման մասին հայտարարել է վարչապետ Մարիո Դրագին:
«Բոլորին շատ գումար տալ և արագ»,-այս բառերով է La Repubblica իտալական հրատարակությունը փոխանցել նրա ելույթի էությունը:
Ակնկալվում է, որ հակաճգնաժամային փաթեթից 8 միլիարդ եվրո կծախսվի սոցիալական օգնության վրա: 5 միլիարդը նախատեսված է բնակչության պատվաստումների արշավի և առողջապահության ոլորտի աջակցության համար:
Միևնույն ժամանակ, 11 միլիարդ եվրո կուղղվի COVID-19 ճգնաժամից առավել տուժած իտալական ձեռնարկություններին աջակցելու համար: Բացի այդ, հարկատուների որոշ խմբերի կներվեն հարկային պարտավորությունները:
Մարիո Դրագին տեղեկացրել է նաև, որ աշխատողներին աշխատանքից հեռացնելու արգելքը, որը պետք է ավարտվեր մարտին, կերկարաձգվի մինչև հունիսի վերջ: