Հարրի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդքլիֆը Paramount Pictures-ի նոր ֆիլմում չարագործի կերպարով կներկայանա
КУЛЬТУРАԲրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կնկարահանվի «Կորած քաղաք Դ» (Lost City Of D) մարտաֆիզիկական-արկածային կատակերգական մարտաֆիլմում, հայտնում է Deadline-ը:
Ռեդքլիֆը, որն առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերով, միացել է Paramount Pictures ընկերության դերասանական կազմին:
Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը ևս կնկարահանվեն այս ֆիլմում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կմարմնավորի չարագործի, որը կփորձի առևանգել գլխավոր հերոսներին:
Ֆիլմի ռեժիսորներն են Ադամ և Աարոն Նիերը: Բացի այդ, նոր նախագծի վրա աշխատում են Դանա Ֆոքսը, Սեթ Գորդոնը և Լիզա Չասինը: Նկարահանումների մեկնարկի նախնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



