Արցախում՝ Շուշիի մոտ, ադրբեջանցիները հայերին վառելիք են վաճառո՞ւմ
Համացանցում տեղեկություն է տարածվել, թե Արցախում՝ Շուշիի մոտ, ադրբեջանցիները վառելիք են վաճառում և հայերն օգտվում են այդ հնարավորությունից, քանի որ մեզ մոտ այն ավելի թանկ է։ Լուրի իսկությունը ճշտեցինք Արցախից։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ առևտրային որևէ կապ ադրբեջանցիների հետ չկա․ «Այդ տրամաբանության մեջ հարցեր հաճախ ենք ստանում, որ սոցցանցերի հայկական տիրույթում անընդհատ խոսում են Արցախում ապրող հայերի ու ադրբեջանցիների առևտրի մասին։ Ես վստահեցնում եմ, որ դրանք բացարձակ սուտ են և որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի և դա ընդամենը ենթադրության տրամաբանության մեջ է։ Առևտրային որևէ կապ բացարձակապես չկա ադրբեջանցիների հետ։ Մենք ընդամենը մարդասիրական ճանապարհով գնում ենք և մեկ-մեկ տեսնում ենք ադրբեջանցիների»,- պարզաբանեց Հունան Թադևոսյանը։
Նշենք, որ համացանցում քննարկումները բացասական երանգ ունեն, սակայն դրանք պատճառաբանվում են այն հանագամանքով, թե հայերի կողմից ադրբեջանցիներից վառելիք գնելը պայմանավորված է Հայաստանում ու Արցախում դրանց գների բարձրացմամբ։
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



