Տարեկան շուրջ 200 միլիոն դեղաչափ. Հնդկաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրվի
ЭКОНОМИКАՌուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (РФПИ) հայտարարել է Virchow Biotech Private Limited ընկերության հետ համաձայնագրի կնքման մասին՝ Հնդկաստանում տարեկան 200 միլիոն դեղաչափ «Սպուտնիկ V» ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրելու մասին, գրում է svpressa.ru-ն:
Նշվում է, որ դեղամիջոցի արտադրությունը կսկսվի 2021-ի 2-րդ եռամսյակում և կկենտրոնանա РФПИ-ի միջազգային գործընկերներին պատվաստանյութի մատակարարման ուղղությամբ:
«Աշխարհում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարը, և մենք տեսնում ենք աճող հետաքրքրություն «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ, քանի որ ռուսական պատվաստանյութն ամենաարդյունավետ դեղերից մեկն է: Virchow Biotech-ի հետ համագործակցությունը կարևոր քայլ է Հնդկաստանում պատվաստանյութերի լիարժեք արտադրությունն ապահովելու և ամբողջ աշխարհում մեր միջազգային գործընկերներին դեղը մատակարարելու ուղղությամբ»,- շեշտել է հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ էր արել Եվրոպական դեղերի գործակալությանը հնարավորինս շուտ ԵՄ շուկայում թույլատրել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումը: