Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնում է լե­նի­նյան ուղի­ով․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Փաշինյանը գնում է լենինյան ուղիով» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը բառացիորեն ատում է: Տեսականորեն, նրանք բոլորը ուրախանալու մեծ առիթ ունեն. քանի որ, այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմել» են, և նա համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար պետք կլինի վերացնել նաև ռազմական դրությունը: Սակայն նրա հակառակորդների ուրախությունը կարող է ժամանակավրեպ լինել: «Կողքից» կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել:

Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Հայտարարությունը եղել է խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Եվ չնայած փողոցային ընդդիմությունը վերահսկվում է բոլորովին այլ մարդկանց՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, Ծառուկյանը ևս Փաշինյանի «մահացու» թշնամին է: Փաշինյանը երկրի այդ ամենահարուստ մարդուն զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և փորձում է կոռուպցիայի մեղադրանքով նստեցնել:

Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչինչ էլ չանել և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Բայց դա ցանկալի չէր ո՛չ երկրի նախագահին, ո՛չ բանակին, ո՛չ ընդդիմությանը, ոչ էլ բնակչության մի զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին: Ռուսաստանը չի միջամտում այս ամենին. նա միայն խնդրում է, որ «ամեն ինչ օրենքին համապատասխան լինի»: Մի կողմից՝ համարվում է, որ Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան որպես «գունավոր հեղափոխության» արևմտյան առաջնորդի: Մյուս կողմից՝ Փաշինյանը ստանձնել է չափազանց դժվար և տհաճ պարտավորություններ պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար:

Պետք է խոստովանել, որ ընդդիմությունը փողոցում չկարողացավ հաղթել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները թվով համեմատելի էին նրա աջակցության հանրահավաքների հետ և չէին կարող համեմատվել Սարգսյանին տապալած «սիրո հեղափոխության» հանրահավաքների հետ: Փաշինյանն ունեցավ և՛ հնարավորություն, և՛ կամք «իր սեփական ժողովրդի հետ մնալու» և «թքած ունենալու ամեն ինչի վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքն այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանի»: Այլ կերպ ասած՝ մարդ, որը բնազդորեն ուղղված է դեպի իշխանություն և հաստատակամ գնում է իր նպատակին՝ անկախ խոչընդոտներից: Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նման անձնավորություն է՝ չեմ հեռանա, իմն է, թեկուզ տրաքեք:

Ավելին, Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի համաձայն, ընտրություններն արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, իսկ բողոքելու հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծես, հեռանում է՝ կարելի է ասել՝ դավաճանելով իր աջակիցներին և իր սեփական էությանը: Իսկ ինչո՞ւ: Նրա համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավար առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ սահմանել գռեհիկ բռնապետություն: Նրան ատողները կառարկեն, որ ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրն է ատում Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չունի: Բայց կա նաև երրորդ տարբերակը:

Եվ ինչպես երևում է, այն ամենից հավանականն է, թեև համարյա ֆանտաստիկ է փողոցային ընդդիմության համար. Փաշինյանը համաձայնել է նոր ընտրությունների միայն այն պատճառով, որ ակնկալում է հաղթել, այսինքն՝ պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է դա անել: Վլադիմիր Լենինը ներկայումս էլ շարունակում է մնալ իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող «մասնագետ». չնայած նա շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ է, բայց պետք է ընդունել, որ հանճար է եղել:

Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և այլ հանգամանքում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունն անխուսափելիորեն դուրս կգար Փաշինյանի դեմ: Դա էլ հենց «շուտ»-ն է: Եթե ընտրություններն անցկացվեն ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023 թվականին, ապա վտանգ կա, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի, ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով հասցված կլինեն «վերջնակետին», բացի դա, ընդդիմությունը կամրապնդվեր կառուցվածքային և քաղաքական առումով:

Դա էլ նշանակում է «ուշ»-ը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Փրկվելով հետպատերազմյան ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ ստացավ, որ ուրիշի վրա գցի ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը և ապացուցի, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը նկատելիորեն տարանջատված է, դեռ չեն մոռացվել պահանջները ՀՀԿին, որը ներկայումս փորձում է խաղալ առաջին ջութակի դերը փողոցային ընդդիմության մեջ: Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական սխեմայով, բացի դա, նա կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և հնարավորություն է տալիս վարչական ռեսուրսը առավելագույն օգտագործել:

Անիմաստ է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու խորհրդարանի նոր կազմը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան ընդդիմադիր դաշինքները, և դրանք քանիսը կլինեն: Կանխատեսումներ անելու համար հարկավոր է սպասել նաև սոցիոլոգիական հետազոտություններին: Ամենայն հավանականությամբ, չխառնվելու սկզբունքը պահպանելով՝ Ռուսաստանի քաղաքական էլիտան «կցավա» Քոչարյանի անվան հետ ասոցացվող ուժերի համար: Բայց պետք է պատրաստ լինել նաև նրան, որ Փաշինյանը կարող է կրկին հաղթել: Նա չգիտի, թե ինչպես հաղթել պատերազմում, բայց նա փայլուն է հաղթում քաղաքական մարտերում, անգամ «մեկը բոլորի դեմ» պայմաններում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира