Արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի օկուպացված շրջաններում (տեսանյութ)
ВИДЕОԻրանցի լրագրող Պույա Հոսեյնին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արաբ շեյխերը թռչուններ են որսում Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում և հրապարակել համապատասխան տեսանյութը, հաղորդում է Infoteka24-ը:
«Արցախի պատերազմի ժամանակ և դրանից հետո բացահայտվեց տեռորիստների տեղափոխումը Ադրբեջան՝ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից, Լիբիայից՝ փողի, տան և այլ խոստումների դիմաց։ Հիմա էլ Ադրբեջանի ընդդիմության կայքերից մեկը տեսանյութ է տարածել՝ Ադրբեջանում կամ նրա կողմից Արցախի գրավյալ տարածքներում արաբների որսորդական ճամբարների վերաբերյալ, որտեղ արաբները զբաղվում են որսորդական թռչունների որսով, որոնք արաբական պետությունների մեջ մի քանի հազար դոլարով վաճառում են։ Պետք է նշել, որ արաբ շեյխերի ընտանիքների շրջանակում որսորդությունը հայտնի զվարճանք է։
Կայքում գրված է, որ նրանք Ալիևի հյուրերն են և Ադրբեջանի էկոլոգիան փչացնում են։ Հարց է առաջանում, թե ինչ ծառայությունների դիմաց է Ալիևը արաբական էլիտար ընտանիքների անդամներին նման թանկ զվարճանք և բիզնես ապահովում»,- գրում է լրագրողը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



