«Հրապարակ». ՀՀԿ-ի և խորհրդարանի ամենատարեց պատգամավորի ծննդյան 70-ամյակի տոնակատարությունը՝ ազգային–հայրենասիրական մթնոլորտում
ОБЩЕСТВО«Դեկտեմբերի 12-ին «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ի և խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանի ծննդյան 70-ամյակի տոնակատարությունն անցել է բացառապես ազգային– հայրենասիրական մթնոլորտում։ Ակունքներով մշեցի պատգամավորի ծննդյան տոնը ծաղկացրել են հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և նրա եղբորորդի Գուրգեն Դաբաղյանը։ Երգել են Թովմաս Պողոսյանը, Աղասի Իսպիրյանը։ Մասնակցել է ՀՀԿ օրենսդիր հատվածը, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Մի 29 տարի էլ ապրեմ, ու նոր ինչ լինում է, թող լինի»։ Ինչո՞ւ եք հրաժարվում մեկ դար ապրելուց, հարցրինք ՀՀԿ պատգամավորին։ «Ծառերը պիտի կանգնած մահանան»։ »,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



