Չինաստանի հարավ-արևմուտքում հնագետները 3000-ամյա ոսկե դիմակ են հայտնաբերել (լուսանկարներ)
КУЛЬТУРАՉինաստանի Սիչուան նահանգում հնագիտական պեղումների ժամանակ 3000-ամյա ոսկե դիմակ է հայտնաբերվել, գրում է CNN-ը։
Երկրի մշակութային ժառանգության ազգային վարչության հաղորդմամբ՝ արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործված դիմակը 84 տոկոսով ոսկուց է և կշռում է գրեթե 227 գրամ։
Դիմակն այն 500 առարկաներից մեկն է, որոնք հայտնաբերվել են Սանսինդույում (Sanxingdui)՝ բրոնզե դարի հնագիտական վայրում՝ զոհաբերությունների համար նախատեսված 6 փոսերում։
Որոշ փորձագետներ կարծում են, որ գտածոները լույս կսփռեն Շու հնագույն պետության վրա։
Ի լրումն ոսկե դիմակի՝ հնագետները հայտնաբերել են նաև բրոնզե իրեր, ոսկե փայլաթիթեղներ և փղոսկրե արտեֆակտներ։



1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



