Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խա­նու­թը պետք է հետ ըն­դու­նի գնված ապ­րան­քը, բայց կան բա­ցա­ռու­թյուն­ներ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շատ կարևոր է։ «Փաստն» իր նոր՝ «Իրազեկ սպառող» խորագրի ներքո կներկայացնի սպառողների իրավունքները և պարտականությունները։ Այս համատեքստում համագործակցելու ենք «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ:

-Տիկին Չիլինգարյան, որքանո՞վ են սպառողները տեղյակ իրենց իրավունքների մասին։

-Շատ հաճախ սպառողների իրավունքները խախտվում են լոկ այն պատճառով, որ նրանց մեծ մասը, չտիրապետելով համապատասխան օրենքների դրույթներին, չեն պատկերացնում իրենց իրավունքները և հետևողականորեն պահանջատեր չեն դառնում իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: Պետք է կարդալ և ուսումնասիրել համապատասխան օրենքները։ Սպառողը պետք է զգոն լինի, գնված ապրանքը տեղում՝ խանութի ներսում ուսումնասիրի, փորձարկի, հետո գնի: Եթե գնված ոչ պարենային ապրանքը խանութը չի փոխանակում կամ հետ չի վերցնում, ապա սպառողը կարող է դիմել կա՛մ էկոնոմիկայի նախարարության սպառողների պաշտպանության և որակի տեսչություն, կա՛մ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններ, կա՛մ տեղական ինքնակառավարման մարմիններում գործող առևտրի և սպասարկումների բաժին։

-Վաճառողին ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել սպառողը թերություններով ապրանք գնելիս:

-Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել` ա) ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում, բ) գնման գնի համաչափ իջեցում, գ) նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում, դ) այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում`գնման գնի համապատասխան վերահաշվարկով, ե) առք ու վաճառքի պայմանագրի լուծարում (Հոդված 16): 2016 թ.-ի հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները:

23-րդ հոդվածը վերաբերում է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողների իրավունքների իրացմանը։ Մասնավորապես՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով: Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը: Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:

-Ի՞նչ ժամկետներում պետք է սպառողը ներկայացնի պահանջ ապրանքի թերությունների վերաբերյալ:

-Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է ապրանքի արտադրման օրվանից հաշվարկված այն ժամանակահատվածով, որի ընթացքում այն պիտանի է օգտագործման համար կամ այն թվականով, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար: Ապրանքի պիտանիության ժամկետի տևողությունը պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերով սահմանված ապրանքի անվտանգության պարտադիր պահանջներին: Սեզոնային ապրանքների համար (կոշիկ, հագուստ և այլն) այդ ժամկետները հաշվարկվում են համապատասխան սեզոնի սկսման պահից, որը որոշում է կառավարությունը: Ապրանքի երաշխիքային, ինչպես նաև ծառայության ժամկետները հաշվարկվում են ապրանքն սպառողին հանձնելու օրվանից սկսած: Եթե հանձնման օրը հնարավոր չէ որոշել, այդ ժամկետները հաշվարկվում են ապրանքի արտադրման օրվանից սկսած:

-Շատ խանութներում կարող ենք հանդիպել «գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը։ Ստացվում է, որ գործ ունենք օրենքի խախտման հե՞տ։

-Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որի համաձայն վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև փոխարինման կամ վերադարձման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը, որը սահմանելու է կառավարությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ եթե վաճառողը չհետևի օրենքի սահմանված կետին, ապա կնախազգուշացվի, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում կտուգանվի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Նշենք, որ գոյություն ունեն որոշակի ապրանքներ, որոնց վերադարձն օրենքով սահմանված չէ: Կառավարության կողմից 2002թ.-ի հունվարի 30-ին ընդունված N 77 որոշման անվանացանկով սպառողն իրավունք չունի վերադարձնել էլեկտրոնային բարդ սարքավորումները, անհատական պատվերով պատրաստված և մատակարարված կահույքը, արդուզարդերը, դեղորայքը և անձնական հիգիենայի պարագաները, պարֆյումերակոսմետիկական ապրանքները, տեքստիլ ապրանքները, կենդանիները և բույսերը (օրենքի 78-րդ կետ):

-Սննդամթերք կամ խաղալիք գնելիս սպառողը ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի:

-«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն սննդամթերքի մակնշմանը՝ անվանմանը, բաղադրությանը (կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ), սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումներին (եթե այդպիսիք կան) և դասիչներին, զտաքաշին կամ ծավալին, արտադրման ամսաթվին, պիտանիության ժամկետին, պահման պայմաններին, արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանմանը, գործունեության հասցեին, սննդամթերքի պատրաստմանը վերաբերող ցուցումներին կամ սահմանափակումներին, ծագման երկրին, սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալներին և այլն:

Կարևոր է, որ սննդամթերքի մակնշումը լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը: Մանկական խաղալիքները «Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգով» պարտադիր սերտիֆիկացվում են: Մանկական ապրանք գնելիս ծնողի առաջին գործը հայերենով սերտիֆիկատ պահանջելն է, որը պետք է պարունակի տեղեկատվություն արտադրանքի տվյալների, թունավոր նյութերի առկայության կամ բացակայության մասին, որ տարիքային խմբի երեխայի համար է այն նախատեսված և որ կազմակերպությունն է այն ներմուծել:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%