«Ես ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը». Քիմ, Քորթնի Քարդաշյանների և Քրիս Ջենների հրապարակումները Ցեղասպանությունը ճանաչելու կոչով
ЛАЙФԱմերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնի Քարդաշյանը և մայրը՝ Քրիս Ջենները, միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նրանք Ինստագրամի իրենց էջերի «Սթորի» բաժնում վերահրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար՝ դրա վրա նշելով 5 անձանց, ովքեր նման հրապարակում պետք է անեն իրենց էջերում:
Նշենք, որ Քիմը հաճախ է թեմային անդրադառնում: Նույնիսկ իր 40-ամյակի օրը հեռուստաաստղը չէր մոռացել հայերին: Նա անդրադարձել էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանը և նշել, որ դա իր տարեդարձի լավագույն նվերն էր։
Հավելենք, որ Քիմն ու քույրերը Հայաստան կատարած այցերի ընթացքում գնում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: