«Ամեն ինչ արեցինք նրան այնտեղից դուրս բերելու համար, բայց չկարողացանք, մահացավ»․ Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նիստում պատմել է Լատվիայում կորոնավիրուսից մահացած իր նախկին գործընկերոջ մասին, գրում է rbc.ru-ն։
Պուտինը հայտնել է, որ իր «լավ ծանոթը» և «նախկին գործընկերը» գրեթե ամբողջ կյանքում Լատվիայում է ապրել և այնտեղ էլ վարակվել է կորոնավիրուսով։ ՌԴ նախագահի խոսքով՝ նա բուժվել է երկրի գլխավոր ինֆեկցիոն կենտրոնում, որտեղ մագնիսառեզոնանսային շերտագրություն չի եղել։
«Միայն եղել է հին ռենտգեն, որը չի կարող ցույց տալ՝ ինչ աստիճանի են թոքերը վնասված։ Դեղեր չեն եղել, ոչինչ չի եղել»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ իր ծանոթին առաջարկել են Մոսկվա տանել։
«Ամեն ինչ արեցինք նրան այնտեղից դուրս բերելու համար։ Չկարողացանք, մահացավ։ Ահա այսպիսին է մակարդակը, այդ թվում՝ առողջապահության»,- ասել է Պուտինը՝ չնշելով իր գործընկերոջ անունը։
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Լիտվայում մինչ օրս կորոնավիրուսով վարակել է 99 հազար բնակիչ, 1864-ը՝ մահվան ելքով։



