Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այդ ծրագրերի իրականացման արդյունքը հայոց պետականության ավարտն է լինելու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մինչ այս առկա մարտահրավերներին նորերն են ավելացել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, որն այսօր առաջնահերթ խնդիր է համարում Հայաստանի սահմանների պաշտպանության հարցը: Հաշվի առնելով թշնամի պետությունների կողմից իրականացվող քայլերը և շատ դեպքերում ՀՀ իշխանությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը՝ Հ. Նահապետյանը շեշտում է. «Անկախ որևէ պատգամավորի կամ չինովնիկի գնահատականից առ այն, թե որևիցե խնդիր չկա, Սյունիքը պաշտպանված է, և ամեն ինչ նորմալ է, ակնհայտ խնդիրներ կան: Առաջին վտանգը կապված է սահմանամերձ գյուղերի հետ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի և Թուրքիայի դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հայկական սահմանամերձ բնակավայրերը դատարկելու խնդիր են դրել, իսկ դատարկելու երկու ձև կա: Առաջին՝ երբ ուժով ես գրավում, երկրորդ՝ ստեղծում ես իրավիճակ, երբ հայկական բնակավայրերում ապրողն այլևս վստահ չի լինում, որ իր ապրելու և աշխատելու իրավունքն ապահովված է:

Այդ պարագայում մարդը հոգեբանորեն պատրաստ է լինում դուրս գալ իր բնակավայրից: Սա անվտանգային մարտահրավերներից մեկն է, որին, ըստ իս, իշխանությունները ոչ թե համարժեք չեն արձագանքում, այլ շատ դեպքերում ընդհանրապես չեն արձագանքում: Ամեն ինչ բարձիթողի վիճակում է, ինչի հետևանքով կառավարության ու համապատասխան գերատեսչությունների գործառույթներին առնչվող հարցերը ստիպված լուծում են ՏԻՄ ղեկավարներն ու տեղի բնակիչները: Երկրորդ վտանգն առնչվում է Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող, այսպես կոչված, միջանցքին: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունն այդ միջանցքի հետ կապված իրենց հռետորաբանությունն օր օրի խստացնում են: Թեև Փաշինյանը ժամանակին ասում էր, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտնի փաստաթղթերի մեջ արձանագրված չէ միջանցք բառը, բայց չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածություններից զատ այդ հարցով կան նաև այլ գրավոր փաստաթղթեր»: Հ. Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ նշվածից բխող մարտահրավերները ևս անվտանգային սպառնալիք են:

«Մյուս ուղղությունը Տավուշն է: Վերջերս թե՛ Ալիևը, թե՛ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասացին ու կրկնեցին այն միտքը, թե Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Սյունիքի հետ կապված, կարծես թե, Ադրբեջանի կողմից այդպիսի կոշտ դիրքորոշում չկա, որովհետև արդեն տրվել են անհրաժեշտ տարածքները, ճանապարհներն ու բարձունքները: Ես կարող եմ ենթադրել, որ կոշտ հռետորաբանությունն ուղղակիորեն կապվում է Տավուշի հետ: Եվ եթե հայկական կողմն իր վերցրած պարտավորությունները չկատարի, բնականաբար, ադրբեջանական կողմն իրավասու կլինի հրապարակավ հայտարարել ու անհրաժեշտության դեպքում ցուցադրել այդ փաստաթղթերը: Բայց դա կանի ռազմական գործողություններից հետո: Սա ևս անվտանգային մարտահրավեր է»,-ասաց նա:

Խոսելով այլ խնդիրների մասին՝ նա շեշտեց բանակի վերազինման ու փոփոխման անհրաժեշտության մասին, ինչը ևս, ըստ փորձագետի, անվտանգային կարևորագույն հարց է. «Պատերազմից հետո մենք ռազմական տեխնիկայի լուրջ կորուստ ունենք: Մեր բանակը մարտունակ դարձնելու և նույն Ադրբեջանի կողմից հետագա ռազմական գործողությունների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար այդ կորուստները պետք է համալրվեն: Դրա համար մեզ նոր զինտեխնիկա է պետք: Հիմա նման գործընթաց որքանո՞վ կա: Հարցն իր մեջ որոշակի առումով ռազմական և պետական գաղտնիք է պարունակում, բայց սա խնդիր է, որը պետք է լուծվի: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք անձնակազմի կորուստներ ունենք, էլ չասեմ բարոյահոգեբանական հարցերի մասին: Սխալ կառավարման հետևանքով մեր ժամկետային զինծառայողների ծնողների կողմից ոչ համարժեք վերաբերմունք կա, ինչի պատճառն այն է, որ ժամանակին մի շարք երևույթներ իրենց համարժեք գնահատականը չստացան: Անթույլատրելի երևույթների սկիզբը դրվեց 2018 թ. ապրիլին, երբ զինծառայողները, այսպես կոչված, հեղափոխության, բայց իրականում իշխանության բռնի զավթման գործողությունների ժամանակ մայրաքաղաքային գնդի տարածքից միացան քաղաքական գործընթացին: Հիշեցնեմ նաև Մեղրիի դեպքը, երբ զինվորներն իրենց հասկացություններով ըմբոստացել էին ու չէին ուզում մարտական հերթապահություն իրականացնել:

Այս ամենի գնահատականը չտրվեց, ու դրա հետևանքն այն է, որ հիմա ծնողն ասում է՝ իմ զավակը պետք է ծառայի ոչ թե այս կամ այն շրջանում, այլ իմ տան մոտ: Դեռ 2018 թ. փորձում էին տեսնել, թե մեր ժողովրդի արձագանքն ինչքանով կոշտ կլինի մի շարք երևույթների նկատմամբ: Եթե արձագանք չեղավ, ուրեմն հետո կարելի էր արդեն զորամասերի մուտքեր փակել: Երբ պատերազմի ընթացքն ամբողջովին կվերլուծվի, այն ժամանակ կտեսնենք, թե իշխանությունների նվազագույնը դիլետանտության, իսկ իրականում նաև իրենց կանխամտածված գործողություններով ինչպես Հայաստանը բերվեց մի վիճակի, երբ «հայտարարություն» անվան տակ կապիտուլ յացիայի ակտ ստորագրվեց»:

Այս իշխանությունը, ըստ Հ. Նահապետյանի, չի կարող բանակի վերազինման ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը փոխելու խնդիր դնել: «Ավելին, եթե անգամ պաշտպանական գերատեսչության ղեկավարները լուծում պահանջող խնդիրներ դնեն, այս դիլետանտները կարող են խոչընդոտել խնդիրների լուծմանը: Այս կառավարության ու ԱԺ-ի ներկայացուցիչները, որոնց մի մասը դիլետանտ է, մի մասն էլ՝ գործակալ և ազդեցության գործակալ, հարցեր չեն լուծի: Այս իրավիճակում, այո, մեր ԶՈւ-երը պետք է բարեփոխվեն, համալրվեն ու առարկայական զինտեխնիկա ստանան, բայց այս իշխանության պարագայում խիստ թերահավատ եմ: Եթե մինչ այս, թշնամու ծրագրերի մասին իմանալով, համարժեք զինտեխնիկա չգնեցին, հիմա հարց է, թե ինչքանով են հասկանում, որ բանակը վերազինման կարիք ունի:

Ես համոզված եմ՝ եթե ՌԴ-ն ուղղակիորեն չպնդի, որ այս կամ այն ռազմական գերատեսչությունը պետք է այս կամ այն քայլը անի, սրանք բացառապես ոչինչ չեն անի: Այս իշխանության հույսին մնալ պետք չէ: Իրենց ուզածն այլ է: Ժամանակին Լևոն ՏերՊետրոսյանն իր եղբայր Թելման Տեր- Պետրոսյանի միջոցով թուրքական կապիտալ ու թուրք ձեռներեցներ էր բերում Հայաստան: Նույնը Փաշինյանն է անում: Էժան վառելիք, էժան պտուղ-բանջարեղեն, հետո էլ սահմանը կբացեն, ու թուրքական կապիտալը կգա Հայաստան: Մեր հանքերը, այս կամ այն չափով աշխատող ձեռնարկությունները կգնվեն միջնորդավորված ընկերությունների, սուբյեկտների կողմից, որոնց հետևում կանգնած կլինի թուրքական կամ ադրբեջանական կապիտալը: Սա ևս անվտանգային խնդիր է, որի վառ օրինակը տեսանք նախօրեին»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի գործարարը գնեց ինտերնետ մատակարարող վրացական ընկերության 85%-ը:

«Առհասարակ, ոլորտների անվտանգային խնդիրները լուծելու համար ֆինանսական ծախսեր են պետք պետության կողմից, բայց տեսնում ենք, որ ռազմական ծախսերը կրճատվում են, ոստիկանների աշխատավարձերը՝ բարձրանում: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաև իր ապարատի ծախսերը: Մի երկիր, որի ղեկավարը պետական բյուջեն օգտագործում է իր և իր քաղաքական թիմի իշխանությունը պահելու համար, դատապարտված է պարտության: Ն. Փաշինյանը գործնականում է կիրառում «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» թեզը: Նա մեր պաշտպանունակությունն իջեցնում է ցածր մակարդակի՝ դրանով Ադրբեջանին ու Թուրքիային հասկացնելով, թե մենք վտանգ չենք ձեզ համար. Ցեղասպանության ճանաչման պահանջից, մի քանի լծակներից էլ կհրաժարվենք ու կարող ենք հարևանություն անել»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա պետական ինստիտուտներում դրված չէ երկրի այսօրվա ու վաղվա նպատակը:

«Այս ամենից զատ, Հարավային Կովկասն ամբողջովին Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի տիրապետմանը տալու մեծագույն մարտահրավերը կա: Այդ համատեքստում նման պարտությամբ Արցախյան հիմնախնդրի լուծումը պատահական չէր: Բացի այդ, հետագայում սահմանների բացումը, ինչպես նաև Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծումը Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծացնում են: Չեմ կարծում, թե ՀՀ գործող իշխանությունն ուղղակիորեն Ադրբեջանի ու Թուրքիայի հանձնարարականներն է կատարում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ ամսվա մեջ մի քանի անգամ հանձնարարականներ են ուղարկում ՀՀ կառավարություն:

Այդ ամենը քողարկվում է տարբեր մարդասիրական, խաղաղասիրական, տնտեսական ծրագրերի ձևակերպումներով: Մեծ հաշվով, լինելու են ուժեր, որոնք դիմադրելու են այս ամենին, և լինելու են ուժեր, որոնք օժանդակելու են այդ ծրագրերի իրականացմանը: Իսկ այդ ծրագրերի իրականացման արդյունքը հայոց պետականության ավարտն է լինելու: Ու ինչպես Մոնթեն էր ասում՝ մենք կարող ենք փակել մեր պատմության վերջին էջը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կանխելու հնարավորություն դեռ կա:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%